Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իշխանությունը հասկանում է, որ ինքը ընտրություններով պարտվելու է, և փորձում է ամբողջ դաշտը մաքրել. Չալաբյան

Սամվել Կարապետյանը շինարարական ոլորտում Ռուսաստանի խոշորագույն խաղացողներից մեկն է, բարերար է, մեր ազգային կյանքում լուրջ ավանդ ունեցող մարդ է և նրա նկատմամբ կամայական կերպով տեղի է ունենում կալանքի երկարաձգում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե»–ի համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ակնհայտ է, որ եթե նույնիսկ գործ է քննվում, ցանկացած այլ խափանման միջոց կարելի է կիրառել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանգիստ կարող են գրավ կիրառել և մարդուն ազատության մեջ թողնել, որպեսզի ինքը իր գործունեությամբ զբաղվի։ Կալանքը կիրառվում է որպես պատժամիջոց, թե և կալանքը մեր քրեական օրենսդրությամբ դա խափանման միջոց է, այսինքն նրա կիրառման նպատակը պետք է լինի մարդուն սահմանափակել այն դեպքում, եթե նա կարող է քննությանը խանգարել։

Ես օրինակ չեմ պատկերացնում, ինչպես կարող է Սամվել Կարապետյանը քննությանը խանգարել կամ Մկրտիչ Սրբազանը քննությանը խանգարել։ Ակնհայտ է, որ կալանքը օգտագործում են մարդկանց վրա, որպես ճնշման միջոց և դա սկսում է համատարած դառնալ։ Այս քանակությամբ բարձրաստիճան մարդիկ, երկրի առաջ վաստակ ունեցող մարդիկ երբեք կալանավորված չեն եղել։ Դա բացարձակ ճշմարտություն է և դա որևէ այլ բացատրություն չունի, բացի մի բանից, որ  այս իշխանությունը հասկանում է, որ ինքը ընտրություններով պարտվելու է, և փորձում է ընտրություններից առաջ ամբողջ դաշտը հնարավորին չափ մաքրել, ընդդիմությունը մաքրել, իր նկատմամբ դիմադրությունը մաքրել»,– հայտարարեց Չալաբյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ դա նրանց մոտ չի ստացվելու, քանի որ ամեն կալանավորվածի հետեւից տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ են կանգնում. «Սամվել Կարապետյանի դեպքում մենք տեսնում ենք դա, ուստի ինչքան ուզում եք բերեք, ում ուզում եք կալանավորեք, միևնույն է, մարդիկ պայքարելու են, որ ձեզանից ազատվեն»։