Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պատերազմ․ երբ իշխանությունը խաչակրաց արշավ է սկսում սեփական ժողովրդի հավատքի վրա

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող ճնշումները կարծես նոր փուլ են մտնում՝ ընդգրկելով թե՛ հոգևոր, թե՛ հասարակական ու քաղաքական հարթությունները։ Մի կողմից շարունակվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործի արհեստական ձգձգումը․ Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ երկարաձգել է նրա կալանքը՝ անտեսելով պաշտպանական կողմի հիմնավոր փաստարկները։ Մյուս կողմից՝ իրավապահ մարմինները սկսել են ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել եկեղեցական կառույցների նկատմամբ՝ հարցաքննություններով, այցելություններով և նույնիսկ վարչական ճնշումներով։ Այս երկու գործընթացները դիտվում են որպես նույն համակարգային մոտեցման արտահայտություն՝ վերահսկողության և վախի մթնոլորտ ձևավորելու փորձ՝ ազգային ինքնության հիմնասյուների դեմ։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի խոսքով՝ հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները տեղավորվում են Ադրբեջանի ռազմավարական օրակարգում։ Նրա ձևակերպմամբ․ «Հոգևորականների ձերբակալությունն իրականում տեղավորվում է Ադրբեջանի պահանջների ամբողջական փաթեթում։ Եկեք հիշենք, որ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում արմատախիլ արվեն ռևանշիստական ձգտումները, իսկ նրա համար ռևանշիստ են բոլորը, ովքեր խոսում են Արցախից ու արցախցիների իրավունքներից։ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, հիմար չէ ու շատ լավ գիտի, որ հայոց պետականության չգոյության ժամանակահատվածներում հայապահպանության դերը մշտապես ստանձնել է Հայ Առաքելական Եկեղեցին։ Հետևաբար, որպեսզի պետականության անկումից հետո մենք այլևս հնարավորություն չունենանք ոտքի կանգնելու, առաջին հերթին անհրաժեշտ է ոչնչացնել Եկեղեցին»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր հերթին ընդգծում է, որ տեղի ունեցողը պարզապես ներքին քաղաքական հաշվեհարդար չէ, այլ արտաքին հրահանգների մաս․ «Փաստերը ցույց են տալիս․ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությունը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։ Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում»։

Այս իրադարձությունների ֆոնին ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են հարված հասցնել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլև այն ինստիտուտներին, որոնք դարեր շարունակ եղել են ազգային դիմադրության և ինքնության կրողը։ Եկեղեցին, որը գոյատևել է առանց պետականության դարեր շարունակ, այսօր կանգնած է նոր փորձության առաջ։ Իսկ երբ պետությունը սկսում է պատերազմել իր իսկ հոգևոր հիմքերի դեմ, դա ոչ թե ժամանակավոր քաղաքական քայլ է, այլ՝ պետականության խորքային ապամոնտաժման գործընթաց։