Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է մանիպուլացնել, բայց ապարդյուն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, եկեղեցու դեմ բռնաճնշումների ֆոնին, մեծ արձագանք էր գտել։ Որոշ շրջանակներ ընդհուպ մեղադրանքներ էին հասցեագրում Արամ Ա-ին, թե իբր գործարքի է գնացել Փաշինյանի հետ։ 

Ուշագրավն, իհարկե, կառավարության լրատվության վարչության տարածած կեղծ, ավելի ճիշտ՝ կիսատ-պռատ հաղորդագրությունն էր։ «Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»,- նշված է ՀՀ կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում։ «Ջերմ ողջույններ ու օրհնություն» արտահայտությունը, համաձայնվեք, փոքր-ինչ տարօրինակ է։

Կառավարության հաղորդագրությունից հետո իր հաղորդագրությունը տարածեց նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։ Անթիլիասում գործող կաթողիկոսությունը հայտնում է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից վարչապետին է փոխանցել իր մտահոգությունները հոգևորականների ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին հիշատակում չկա Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Մեկ այլ հայտարարությունն էլ այսօր է տարածվել, որում նշվում է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունը։ «Ամիսներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը և նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելի երևույթը։ Նորին Սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով և մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները, դարձյալ դատապարտում է այս անընդունելի երևույթը։

Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին և նույնիսկ վարչապետին»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության հայտարարության մեջ։

Լիանա Մաթևոսյան