IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը
2025 թվականի հոկտեմբերի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM3ER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
- Թողարկման ծավալը – 10 մլն․ ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային եկամտաբերությունը – 5 %
- Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 հոկտեմբերի 2025
- Տեղաբաշխման ավարտ – 05 նոյեմբերի 2025
- Մարման ամսաթիվ – 17 հոկտեմբերի 2028
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հոկտեմբերի 17-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 33-րդ թողարկումն է և 2025 թվականի 6-րդ տրանշը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից