Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված hարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա. ՀՅԴ Բյուրո

Ականատես լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած հարձակումներին ու հալածանքներին և հակազգային գործունեությանը՝ Հ․Յ․Դ․ Բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարորեն առաջացրել է Սփյուռքի և Հայրենիքի հայության բուռն ընդվզումը։ Այս մասին հյատարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

«Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և երբեք չի կարելի այն ընկալել իբրև եկեղեցու և պետության միջեւ հակամարտություն։

Այս օրերին ՀՀ իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումն ու եկեղեցու թիրախավորման դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ է ստեղծում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին։

Մեր հորդորն է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու Կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ Հայ Եկեղեցին պաշտպանել ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից»,- նշված է հայտարարության մեջ: