Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստուկաչության եւ գաղտնալսման «դրախտավայր» Հայաստանս

Այսօր հերթական գաղտնալսման արտահոսքը փաստեց, որ Նիկոլը Հայաստանում հաստատել է գաղտնի ծառայությունների, իրավապահների լիակատար ենթարկացման, ստրկացման ու ոտքի տակի փալասի կարգավիճակում պահելու մի պողպատե համակարգ։

Ցանկացած քաղաքական պատվեր, ցնորական կամակորություն(սատանա փնտրելուց մինչեւ սեւ շապիկավորների հայտնաբերում) կատարելու համար գործի է դրվում ողջ ռեսուրսը եւ շեֆի պատվերի համար այդ ստրուկները կանգ չեն առնելու ոչնչի, կրկնում եմ՝ ոչնչի, անգամ սեփական հարազատի դեմ մատնագիր պատրաստելու, գաղտնալսելու առաջ։

Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ,  իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի հեռախոսազրույց (որի իսկությունը չեմ հաստատում)։

Մի քանի ուշագրավ փաստ.

Այն իբր ձայնագրվել է 2023 թվականին ու հիմա է հրապարկվում, ինչը նշանակում է՝ տարիներ շարունակ Մայր Աթոռը, հոգեւորականները գտնվել են 24 ժամյա հսկողության եւ գաղտնալսման տակ։

Ձայնագրությունները բազում են ու պահվում են առանձին թղթապանակներում, ըստ նպատակահարմարության օգտագործելու, սպառնալու, շանտաժի համար։

Շարունակում է աշխատել Հայաստանի ամենահանցավոր բանդան՝

Նիկոլ (պատվեր տվող)

իրավապահներ, օպերատիվ աշխատողներ, հանրային, պետական ողջ ռեսուրսը, քաղաքական նպատակահարմարությամբ ու համաձայն պատվերի գաղտնալսելու, տեսագրելու, լուսանկարելու ու ըստ անհրաժեշտության այդ ամենի ոչ պաշտոնական արտահոսքը կազմակերպելու համար։

ՈՒ վերջին, ստորին օղակ՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի արդեն հայտնի medianews.am կայքը, որտեղ էլ մշտապես հայտնվում են այդ բոլոր նյութերը։

Այդ մասին օրերս նորից եմ խոսել Ազգային Ժողովում։

Ես իրավաբան չեմ, բայց այդ բոլոր իրավաբանները Քննչական կոմիտեում, ԱԱԾ ում, չգիտեմ էլ որ մի ծառայամիտ կանտոռայում չե՞ն հասկանում, որ հանրային միջոցները, ռեսուրսները ոչ օրինական շահագործելու, օգտագործելու համար, երբ իրենց շեֆը չլինի, պատասխան են տալու։

ՈՒ տալու են։ Դա խոստանում եմ։ Խոստանում ենք։ Սրանց, անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա ու այն բռնապետությունը, որ հիմա կա մեր երկրում»,- գրել է նա: