Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

ՌԴ դեսպանը հանդիպեց Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի ուսանողների հետ (լուսանկարներ)

Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում անցկացվեց հանդիպում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինի և բուհի ուսանողների մասնակցությամբ։ Ռուսական պատվիրակության կազմում էին ՌԴ դեսպանության խորհրդական, Ռուսաստանի ԿԳՆ ներկայացուցիչ Մ.Վ. Վոժդաևը և Երևանի Ռուսական տան փոխտնօրեն Ե. Ս. Անդրեևան։

Հանդիպման ընթացքում ուսանողները դեսպանին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ-ի դերին, անվտանգության խնդիրներին, դիվանագիտությանը և երիտասարդության առաքելությանը։

Ս.Պ. Կոպիրկինը նշեց, որ բոլոր փոփոխությունների պայմաններում Ռուսաստանի մոտեցումը Հայաստանի նկատմամբ մնում է անփոփոխ.

«Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես դաշնակից և եղբայրական երկիր։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ներդրողն ու առևտրային գործընկերն է, ինչպես նաև անվտանգության կարևոր երաշխավորը։ Ռուսաստանը Հարավային Կովկասից չի հեռանում և չի կարող հեռանալ», — ընդգծեց դեսպանը։

Դեսպանը նաև կարևորեց հայ ժողովրդի նշանակալի դերը Ռուսաստանի պետականության ձևավորման և զարգացման գործում՝ ընդգծելով, որ հայերը նշանակալի ներդրում են ունեցել Ռուսաստանի պատմության բոլոր փուլերում։ Պատասխանելով երիտասարդության դերի վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշեց․

«Երիտասարդությունն ավելի բաց է աշխարհի նկատմամբ։ Դուք քիչ եք ծանրաբեռնված կանխակալ կարծիքներով, և դա մեծ առավելություն է։ Շատ կարևոր է զգալ փոփոխությունները, պատրաստ լինել երկխոսության և հասկանալ մյուսներին», — ընդգծեց Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։

Հանդիպման ավարտին մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Դեսպանության և Ռուսական տան ներկայացուցիչներին մասնաճյուղի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և կրթական նախաձեռնությունների համար։
Հյուրերը, իրենց հերթին, բարձր գնահատեցին ուսանողների պատրաստվածությունը և նրանց մասնակցությունը նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ-ռուսական համագործակցության խորացմանը։