Սամվել Կարապետյանի գործը բողոքի ալիք է բարձրացնում․ հոկտեմբերի 18-ին՝ հանրահավաք Երևանում
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և 30 օրով երկարացրել ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Դատարանը չհաստատեց տնտեսական բնույթի մեղադրանքները՝ «հարկեր չվճարելու» և «փողերի լվացման» մասով՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Կալանքի երկարաձգումը հիմնավորվել է միայն մեկ՝ «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, ինչը, ըստ իրավաբանների և քաղաքական դիտորդների, վկայում է, որ գործը չունի իրավական, այլ՝ քաղաքական հիմք։
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ սա իրավական աբսուրդ է և հերթական ապացույցն այն բանի, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և ազգային գաղափարների շուրջ միավորման համար։ Նրա խոսքով՝ մի երկրում, որը հայտարարում է ժողովրդավարությանն իր հանձնառությունը, նման թույլ և ֆիկտիվ գործի հիման վրա քաղաքացիական անձին անազատության մեջ պահելը ամոթալի է։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Օպերայի հարակից հրապարակում կայանալիք հանրահավաքին։ «Սիրելի հայրենակիցներ՝ շաբաթ օրը, ժամը 16:30-ին, հավաքվում ենք Երևանի Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք Արդարություն և Բարեկեցություն մեր երկրում», — նշել է նա։
«Մեր ձևով» շարժումը հայտարարում է, որ պայքարը շարունակվելու է մինչև Սամվել Կարապետյանի և մյուս կալանավորված եկեղեցականների անհապաղ ազատումը։ Շարժման ներկայացուցիչները շեշտում են՝ իրենց դիմումը ԵՄ-ին և միջազգային կառույցներին՝ Կարապետյանին որպես քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ, արդեն ուժի մեջ է և գտնվում է իրագործման փուլում։
Շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին ուժգնացել են ազատ խոսքի և եկեղեցու դեմ ճնշումները․ լրագրողների, հոգևորականների և հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող քրեական գործերը միայն ամրապնդում են այն համոզումը, որ երկրում ձևավորվել է քաղաքական հետապնդումների համակարգ։
Հոկտեմբերի 18-ի հանրահավաքը դառնալու է արդարություն և իրավական պետություն պահանջող շարժման հերթական դրսևորումը՝ ժողովրդի կամքի հստակ արտահայտությամբ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ