Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Վիդեո

ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց կա. Կիրստեն Հանդ

Հոկտեմբերի 3-4-ը կայացած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum)-ի հյուրերի և խոսնակների շարքում կային աշխարհի ամենատարբեր երկրներից հանքարդյունաբերության, կայուն զարգացման, տնտեսական զարգացման հայտնի մասնագետներ և փորձագետներ։

Նրանցից մեկի՝ հանքարդյունաբերության ոլորոտում կայուն զարգացման փորձագետ Կիրստեն Հանդի հետ զրուցել ենք ֆորումի և Հայաստանում հանքարդյունաբերության ու բնապահպանական և այլ հարակից խնդիրների մասին։

Կիրստեն Հանդը աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Վալե» -ի Կլիմայի և Բնության ռազմավարության ղեկավարն է, սակայն Հայաստանում ֆորումին մասնակցում էր որպես ոլորտային փորձագետ։

«Համաշխարհային բանկում աշխատանքի տարիներին շատ եմ եղել Հայաստանում, աշխատել եմ հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների ծրագրերի վրա։ 2016-2020 թվականներին շատ եմ աշխատել Հայաստանի կառավարության, և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Հայաստանում շատ ընկերներ ունեմ, ու դրանից հետո էլ պարզապես այցելել եմ նրանց։ Սակայն առաջին անգամն է, որ մասնակցում եմ Հայաստանի Հանքարդյունաբերական Ֆորումին։ Քննարկումները շատ խորքային են։ Երկօրյա քննարկումների առաջին օրը ոլորտի տնտեսական զարգացումների մասին էր, երկրորդ օրը՝ կայուն զարգացման թեմաների։ Տպավորված եմ մասնակիցների ներգրավվածությամբ, գիտելիքներով»,- ասաց Հանդը:

Տիկին Հանդի կարծիքով, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց կա, և կայուն զարգացման խնդիրները գնալով ավելի կարևոր են լինելու ոլորտում.
«Կայուն զարգացումը դիտարկվում է որպես մեկ ընդհանրություն, ոչ թե նախկինի նման՝ բնապահպանաություն, սոցիալական կառավարում, առողջություն և անվտանգություն, որպես առանձին-առանձին դիսցիպլինաներ։ Ապագայում բոլոր որոտներում այս խնդիրները որպես կայուն զարգացման մեկ ընդհանուր կառուցվածք և բիզնեսի ռազմավարության մասն են լինելու։ Բնությունը, մարդիկ, կլիմայի փոփոխությունը, ջուրը, այս ամենը փոխկապակցված է և անհրաժեշտ է ինտեգրված մոտեցում»:

Իսկ արդյոք հնարավո՞ր է համատեղել կայուն զարգացումն ու հանքարդյունաբերությունը։ Կիրստեն Հանդը աշխարհի առաջատար ընկերություններում Կայուն զարգացման ոլորտի ղեկավարման փորձ ունի։ Համոզված է, որ թեև կայուն զարգացման և հանքարդյունաբերության համատեղումը շարունակում է մարտահրավեր մնալ, սակայն, այնուամենայնիվ, դա հնարավոր է.
«Մենք ունենք մետաղների կարիք։ Սա շատ է կրկնվել ֆորումի ընթացքում՝ մեզ շրջապատող ցանկացած բան, եթե չի աճում հողից՝ հանքարդյունաբերության արդյունք է։ Ամեն ինչ՝ ձեր ատամի մածուկից, մինչև շորեր, ձեր աթոռը, արևային պանելները, քամու տուրբինները, որ մեզ անհրաժեշտ են էներգետիկ փոխակերպման համար։ Այդ ամենը գալիս է հանքարդյունաբերությունից։ Հետևաբար, դուր գա մեզ դա, թե ոչ՝ աշխարհը հանքարդյունաբերության կարիքն ունի։ Այո, կարևոր է նաև վերամշակումն ու վերաօգտագործումը։ Բայց մետաղների պահանջարկն այնքան կտրուկ է աճում, որ եթե նույնիսկ այս մոլորակի բոլոր նյութերը վերամշակենք, միևնույն է դա բավարար չի լինի։ Հետևաբար՝ հանքարդյունաբերությունն անհրաժեշտություն է։ Եվ դա նշանակում է, որ դա պետք է պատասխանատու կերպով անենք»,- բացատրեց միջազգային փորձագետը:

Ֆորումի ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց ընկերության կայուն զարգացման զեկույցը։ Հայաստանում ԶՊՄԿ-ն այն շատ քիչ ընկերություններից է, որ հրապարակում է նման զեկույցներ։ Արդյոք սա կարևոր է՞։ Հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման փորձագետ Կիրստեն Հանդի կարծիքով կարևոր է թե՛ հաշվետվողականությունը, թե նաև՝ ամենօրյա աշխատանքը։

«Կարևոր է, գտնել ոսկե միջինը, բնապահպանական մեր հետքը նվազեցնելու, կլիմայական մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ իրական դաշտային աշխատանքի և թափանցիկ կերպով հաշվետվողականության աշխատանքը իրականացնելու միջև։ Հաշվետվողականությունը հիմնարար է, բայց այն չի կարող միակ կարևոր բանը լինել։ Մենք պետք է նաև իրական աշխատանք անենք, որի մասին հաշվետու լինենք»,- նշեց Կիրստեն Հանդը:

Ի դեպ, հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության պահպանության COP 17 միջազգային կոնֆերանսը։ ԶՊՄԿ կայուն զարգացման զեկույցը հենց նաև այդ ակնկալիքով ամբողջությամբ Հայաստանի և Սյունիքի էնդեմիկ կենդանատեսակների նկարներով էր զարդարված։ Իսկ Ֆորումի ընթացքում հայտարարվեց Ջոն Հոբսի անվան մրցանակի մասին, որին մինչև հաջորդ տարի կարող են դիմել Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազամազանության պահպանության ծրագիր իրականացրած կազմակերպությունները։

«Հայատանը հրաշալի բնություն ունի, իսկ հանքարդյունաբերությունը հենց այդ բնության կողքին է իրականացվում։ Կարծում եմ, հրաշալի հնարավորություններ կան ցույց տալու, որ հանքարդյունաբերությունը կարող է իրականացվել բնության հետ ներդաշնակ, վերականգնելով հասցված վնասը և ես հույս ունեմ, որ COP 17 –ի շրջանակներում հենց այս թեմայով քննարկումների առիթ կլինի ևս»,- ասաց միջազգային փորձագետը:

Կիրստեն Հանդի կարծիքով, Հայաստանի համար COP17 հյուրընկալելը մեծ հնարավորություն է։

Մանրամասները` տեսանյութում: