Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Բազմամարդ հանրահավաքը և իշխանության քարոզիչների խուճապը

Հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի մասշտաբները լուրջ անհանգստություն են առաջացրել իշխանական բուրգում։ Տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությունը հրապարակում ոչ միայն քաղաքական իրադարձություն էր, այլև բաց ու անբեկանելի ազդակ՝ հասարակության մեջ կուտակված պահանջի, վստահության և համախմբվածության մասին։ Եվ հենց այս փաստն էլ խուճապային ռեակցիա է առաջացրել իշխանական քարոզչամեքենայի մոտ, որը հրապարակից անմիջապես հետո լծվեց հանրահավաքի դեգրադացման և արժեզրկման փորձերին։

Արձանագրված է դասական ստանդարտ ձեռագիր․ երբ պետական կառավարման ճգնաժամի պայմաններում իշխանությունը չունի հասարակության հետ պրագմատիկ խոսելու ունակություն, այն անցնում է հանրային մասնակցության արժեզրկմանն ու մարդկանց վարկաբեկմանն ուղղված քարոզչության։ Հանրահավաքի հաջորդ իսկ օրը պետական ռեսուրսներով սնվող քարոզչական հարթակները սկսեցին շրջանառել այն թեզը, թե իբր հազարավոր մարդիկ հրապարակ էին եկել «գումարի դիմաց»։ Սա ամենապրիմիտիվ և առավել հաճախ կիրառվող մանիպուլյացիան է՝ ուղղված ոչ թե շարժմանը, այլ հենց հասարակությանը՝ կիրառելով արդեն վաղուց մաշված և ամոթալի հնարքներ։

Քարոզչական այս թեզի նպատակը պարզ է․ հասարակության մեջ ստեղծել մի արատավոր կասկած, թե բազմահազարանոց մասնակցությունը եղել է ոչ թե կամքի դրսևորում, այլ՝ «վարձով հավաքված ամբոխի» արդյունք։ Այս կերպ փորձ է արվում ոչ միայն սևացնել տեղի ունեցածը, այլ նաև կանխել հետագա համախմբումը՝ մարդկանց ներսում առաջացնելով երկմտանք ու անվստահություն շարժման ապագայի նկատմամբ։ Դա հոգեբանական հակագրոհ է՝ ուղղված աճող շարժման սոցիալական հիմքերի խաթարմանը։

Սակայն ճշմարտությունն ունի մեկ առանձնահատկություն․ այն չի պարտվում զանգվածայնության դեպքում։ Երբ հրապարակում կանգնած են տասնյակ հազարավոր քաղաքացիներ տարբեր սոցիալական խմբերից, տարբեր շրջաններից, տարբեր համոզմունքներից, այդ մարդկանց շարժառիթները չեն կարող ամփոփվել մեկ կեղծ մեղադրանքի մեջ։ Իշխանության այս նեղ ձեռագիրը փաստում է. այս ուժը, սպառնում է ձևավորված իշխանական մենաշնորհին։

Այն, որ պետական քարոզչությունն անցել է ծաղրանքի, նսեմացման ու հոգեբանական ճնշումների մեթոդների, ցույց է տալիս՝ գործի է անցել իշխանության պաշտպանական ռեֆլեքսը։ Երբ իշխանությունը փորձում է պիտակավորել շարժումը, ծաղրել մասնակիցներին, ներկայացնել նրանց որպես «մոլորված», «վարձկան» կամ «խաբված» հասարակություն, իրականում այդ նույն իշխանությունը խոստովանում է մեկ բան․ իրեն վախեցնում է ոչ թե շարժման հռետորաբանությունը, այլ՝ դրա գնալով աճող զանգվածայնությունը։

Հարց է առաջանում՝ եթե «Մեր ձևով» շարժումը, ըստ իշխանական քարոզչության, ոչ մի լուրջ նշանակություն չունի, ապա ինչու է այն արժանանում նման կենտրոնացված հակաքարոզչության՝ պետական ամբողջ մեդիացանցով։ Պատասխանը պարզ է․ քաղաքական ռիսկի գնահատման մեջ իշխանությունն արդեն իսկ գրանցել է այս շարժումը որպես իր համար վտանգավոր այլընտրանք։

Այս ամենը կրկին բացահայտում է գործող իշխանության ծանոթ ձեռագիրը․ ոչ թե փաստարկված հակազդեցություն՝ գաղափարների տիրույթում, այլ՝ քարոզչական թիրախավորում՝ ամենապարզունակ մեթոդներով։ Սա պետական քարոզչության ամենավատ դրսևորումներից է, երբ գաղափարական հակադրության փոխարեն գործի է դրվում հասարակության արժեզրկման մեխանիզմը։

Ի վերջո, որքան էլ փորձեն արժեզրկել բազմահազարանոց մասնակցությունը, իրականությունն արդեն արձանագրված է։ Հոկտեմբերի 18-ն այլևս չի կարող վերածվել «փողոցում հավաքվածների» մասին արհեստական պատմության։ Այն դարձել է հանրային կամքի բացահայտ դրսևորում, որը չի փոքրանում քարոզչական գրոհներից։

Երբ շարժման դեմ միավորվում է իշխանական քարոզչամեքենան, դա մեկ բան է նշանակում՝ շարժումը մտել է քաղաքական արագ աճի ուղի։ Իսկ այնտեղ, որտեղ կա աճող հանրային վստահություն, իշխանությունը չի կռվում փաստերով, այլ սկսում է կռվել ստերով։

Եվ հենց դա է ամենախոստումնալից ազդակը «Մեր ձևով» շարժման համար։