Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Ucom-ն աջակցում է Հայաստանում թվային անվտանգության մշակույթի ձևավորմանը

Թվային անվտանգության ոլորտում գիտելիքների և հմտությունների տարածումը խթանելու նպատակով՝ Ucom-ը, որպես տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի կազմակերպմանը։

Դասընթացը, որը վարում են ճանաչված ֆրանսիացի փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և «Orange» ընկերությունում ամպային (cloud) ճարտարապետ Նիկոլա Ռենարը, նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու համար։ 

«Թվային աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը նույնպես պահանջում են կրթություն, համագործակցություն և պատասխանատվություն։ Ucom-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է վստահության և դիմակայունության մշակույթ մեր հասարակության մեջ։ Այսօր, երբ տեխնոլոգիաները դառնում են յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը, կարևոր է, որ մենք բոլորս՝ մասնավոր հատվածը, կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, միավորվենք՝ ապահովելու թվային գրագիտության բարձր մակարդակ և պաշտպանված միջավայր», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Շատ ուրախ եմ, որ UCOM-ը՝ հայկական հեռահաղորդակցության  առաջատար օպերատորը, միանում է մեր ծրագրին` որպես տեխնոլոգիական գործընկեր: API-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է մասնավոր և պետական ​​դրամաշնորհների և նվիրատվությունների շնորհիվ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ հասարակության անվտանգությունն ու դիմադրողականությունը», - ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ նշում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության նախագահ Վիգեն Փափազյանը։ 

Միջազգային չափանիշներին համապատասխան դասընթացը բաղկացած է 92 ժամից ներառում է կիբերանվտանգության ամբողջ սպեկտրը՝ համակարգերի կառավարում, վիրտուալացում, թվային հետաքննություն, ցանցեր և ներթափանցման փորձարկում (penetration testing)։ Բոլոր շրջանավարտները դասընթացի ավարտին ստանում են Ֆրանսիական համալսարանի և Հայաստանյան խաղաղության նախաձեռնության համատեղ վկայական։