Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը պատրաստվում է անուններ տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես զարմացած եմ, որ մենք՝ հայերս, նման իշխանություն ենք ընտրել, և նման կեղտոտ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, երբևիցե այսպիսի իրավիճակ չի եղել մեր պատմության ընթացքում»,-ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, երբ խոսում ենք մեր երկրում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Կարապետյանը շեշտում է, որ Բաքվում դատում են մեր գերիներին, Հայաստանում դատում են մեր հայրենասերներին։ «Ես զարմացած եմ այդ քննիչների վրա: Ով մտածում է, որ տուն պահելու համար կարող է հրաման կատարել և հայրենասեր հայ մարդկանց զուտ քաղաքական նկատառումներով կալանավորել, նրանց պատիժն անխուսափելի է լինելու, մենք ցուցակներ ունենք։ Ազգային հպարտության հանրային տրիբունալն իրենց մասին որոշումը կայացրել է։ Այո, ոչ միայն երկրի դավաճանների մասով, որ հողեր են հանձնում, այլև նմանների մասով, որոնք կորցրել են իրենց պատիվը»,-մեզ հետ զրույցում ասում է գեներալն ու նաև հավելում, որ իրավապահ համակարգում էլ «մեծամասնությունը պատվով տղերք են»։ «Բայց, գիտեք, մի ոջիլն էլ, մտնելով որևէ տեղ, կարող է փչացնել ամեն ինչ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ տեսակ քննիչներին պատժենք մաքսիմալ ձևով։ Ու դա՝ նաև նրա համար, որ ապագա իշխանությունը չկարողանա նման քայլեր անել»,նշում է Արշակ Կարապետյանը:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի, կոռուպցիան այսօր մեծ ծավալների է հասել: «Խոսում էին նախկինների կոռուպցիայի մասին։ Ախր, նրանք կարող են խելոք մի անկյունում կանգնել ու ծխել՝ ի համեմատ սրանց։ Իմ տեղեկություններով, մարդիկ կան, որ Թուրքիայում գործարան են առել, շուտով կտանք դրանց անունները։ Իմ տեղեկություններով, մարդիկ կան, որ Դուբայում բնակարաններ են գնել, շուտով կտանք նաև դրանց անունները, քպականներ են։ «Պարկերով» փող են տարել: Ժամանակը կգա, այդ ամեն ինչը փաստերով կներկայացնենք»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում