«Քաղպայմանագրի» վարկանիշը Գյումրիում ավելի է ընկնելու
Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ գործողություն իրականացնելիս Փաշինյանը բավականին լուրջ մտահոգություններ է ունեցել։ Առանց այն էլ նրա վարկանիշը չափազանց ցածր է Գյումրիում, և դա ցույց տվեցին նաև ՏԻՄ ընտրությունները, իսկ այժմ եղած վարկանիշն էլ կարող է ավելի զրոյացվել, եթե գյումրեցիները դա ընկալեն որպես հենց հատուկ իրենց քաղաքի դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից արված օպերացիա։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ կալանավորել էր Միքայել սրբազանին, ինչը ևս գյումրեցիների մոտ չափազանց վատ էր ընկալվել։ Այժմ էլ օրինականորեն ընտրված քաղաքապետին են կալանավորում, իսկ գյումրեցիները, որոնք մշտապես պատվախնդիր են և որոշակի խանդով են վերաբերվում իրենց կարգավիճակին, նույնիսկ մրցակցության մեջ են մտնում երբեմն Երևանի հետ, Փաշինյանի և նրա թիմին պարզապես տանել չեն կարողանում։ Առանց այն էլ Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե Փաշինյանն ատում է գյումրեցիներին, որովհետև գյումրեցիները լոյալ չեն նրա նկատմամբ։ Ուստի գործ սարքելու գործընթացը քաղաքապետի դեմ բավական երկար և լայն է մշակվել․ փող, լուրջ ռեսուրսներ են կենտրոնացվել, ընդհուպ՝ օդից արված ձայնագրություններ։ Այդուհանդերձ, երեկ տեղի ունեցած գործողությունը, երբ Վարդան Ղուկասյանն իրեն ավելի պատվախնդիր և արժանապատիվ դրսևորեց, քան ոստիկանական ու հատուկ ծառայությունների ողջ համակարգը, ըստ էության, փաշինյանական թիմին խուճապի է մատնել։
Նա ինքն էլ հասկանում է, որ խորհրդարանական ընտրություններում ամբողջությամբ կորցնելու են Գյումրին։ Եվ չի բացառվում, որ առաջիկայում Փաշինյանը ինքը այցելի Գյումրի, քիչ թե շատ անուն ունեցող ինչ-որ մարդկանց հետ գտնի, որոնց հետ կարողանա քայլել Գյումրիում, նկարվել, ցույց տալ, թե իբր սիրում է Հայաստանի երկրորդ քաղաքը։ Բայց բանն այն է, որ դա որևէ կերպ նրան լրացուցիչ կռվաններ չի տալու։
Հասմիկ Մանուկյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ