Երևանի բնակարաններից մեկում առաջացած հրդեհի հետևանքով տղամարդ է մшhացել
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն արել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու:
Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել: Բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 1956-ամյա Արթուր Ս.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է ծխախոտից, քանի որ մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից