Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյան-եկեղեցի դիմակայությունը առաջիկայում կրկին սրվելու է

Փաշինյան-եկեղեցի դիմակայությունը առաջիկայում կրկին սրվելու է, և մեղավորը Հովհանավանքի քահանա Ստեփան Ասատրյանն է։ Հիշեցնենք՝ երեկ Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տեր Արամ Ասատրյանին։ Դրա համար հիմք են ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը և Եկեղեցու կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը՝ այն մասին, որ Տեր Արամ Ասատրյանն իր հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Հայ առաքելական եկեղեցին, թեմի առաջնորդին և այլ եկեղեցականների։ Ավելին, Ասատրյանի հայտարարությունների հիման վրա ձերբակալվել է 13 հոգևորական, ապա 2 հոգևորականների, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, կալանավորել են։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հովհանավանքի ըմբոստացած քահանան այլևս այրել է բոլոր կամուրջները՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզչության սպասարկուն։ Եվ պատրաստ է գնալ դիմադրության Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Նա երեկ հայտարարել է, թե չի պատրաստվում հեռանալ Հովհանավանքից։ «Բնականաբար, չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն։ Այս ամբողջ ընթացքում, որ 6 տարի քահանայություն արել այստեղ, որևէ աջակցություն նրանց կողմից չեմ ունեցել»,- ասել է նախկին հոգևորականը՝ հավատացնելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի քան 10 հազար մարդ կհավաքվի և թույլ չի տա իրեն վտարել։ Ստեփան Ասատրյանի այս հայտարարությունից հետո մի տեսանյութ էլ Նիկոլ Փաշինյանն է տարածել՝ նշելով, որ մասնակցելու է կիրակնօրյա պատարագին, որը անցկացվելու է կարգալույծ արված հոգևորականով։

Փաշինյանը, բնականաբար, Հովհանավանք գնալու է բավականին մեծ շքախմբով և ոստիկանական ուժերի ներկայությամբ, որպեսզի հանկարծ ընդդիմադիրներին և եկեղեցու պաշտպաններին թույլ չտա պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին։ Թեպետ ավելի վաղ նշել ենք, որ Փաշինյանը ցանկանում է արդեն հոկտեմբերի 27-ին հարձակում իրականացնել եկեղեցու դեմ, Հովհանավանքի նախկին քահանայի քայլը նրան թույլ է տալիս մեկ օր շուտ սկսել իր քարոզչական արշավը։

Սրան զուգահեռ, գործող իշխանություններին ծառայող լրատվամիջոցներից մեկն էլ հերթական կեղծիքն է հրապարակել, թե Ամենայն հայոց կաթողիկոսը ցանկանում է նոյեմբերին մեծ հավաք հրավիրել և հայտարարել իր հրաժարականի մասին։ Ավելին, նույն կայքը գրում է, թե իբր Էջմիածնում մի խումբ եպիսկոպոսներ կան, որոնք ցանկանում են ամեն գնով կարգալույծ անել կաթողիկոսին։ Իրականությունը սակայն այն է, որ Փաշինյանին այս ողջ ընթացքում հաջողվել է ընդամենը 3 քահանային համոզել խոսել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին, եթե մյուս երկուսն առանձնապես շատ չեն տարածվում իրենց հայտարարություններում, միայն Ստեփան Ասատրյանն է, որ դարձել է գործող իշխանությունների խամաճիկը։ Բայց դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ իր արշավը սկսել Հովհանավանքից։

Նոնա Ադամյան