Փաշինյանն ուզում է Հայաստանը քպականացնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը 2026 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ ցանկանում են Գյումրիում իրականացնել իշխանափոխություն՝ մեկուսացնելով ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Փաշինյանը ցանկանում է ՔՊ-ին նաև Գյումրիում բերել իշխանության, այսինքն՝ ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում ևս բռնի իշխանափոխություն կատարել՝ ընդդիմադիր դաշտը թուլացնելու, պառակտելու համար, որպեսզի կարողանա ապահովել հեշտ հաղթանակ 2026 թվականին։ «ՔՊն ընտրություններում պարտվել է Ղուկասյանին և այժմ չի կարողանում մարսել այդ պարտությունը։ Փաշինյանը ցանկանում է ուժեղացնել ՔՊ-ի դիրքերը մարզերում՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Սկսվել է Հայաստանի քպականացման գործընթացը. ՀՀ-ում դե-ֆակտո միակուսակցական համակարգ է ձևավորվում»։
Գյումրեցիները, սակայն, բազմահազարանոց ցույցերով ցույց տվեցին Փաշինյանին, որ կանգնած են Վարդան Ղուկասյանի կողքին, իսկ դա նշանակում է, որ Գյումրին մեծամասամբ հականիկոլական քաղաք է, և անգամ Ղուկասյանի մեկուսացումն ոչինչ չի տալու Փաշինյանին։
«Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն ունենալու է հակառակ էֆեկտը՝ 2026 թվականին գյումրեցիները ձայն են տալու ընդդիմությանը։ Գյումրեցիների միասնականությունն ու վառ հականիկոլականությունը մեսիջ էր Փաշինյանին, որ ոստիկանությամբ, ծեծելով՝ Գյումրիում չի հաջողվելու իրականացնել իշխանափոխություն։ Քպական թեկնածուն չի կարողանալու կառավարել Գյումրին, քանի որ քաղաքի բնակչությունը չի ենթարկվելու նոր իշխանություններին և, հնարավոր է, ամենօրյա ցույցեր իրականացվեն ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի»,-գրում է ալիքն ու հավելում, որ Փաշինյանի ձգտումը՝ գնալ ՀՀ-ն քպականացնելու ուղիով, ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա, որն արվում է Արևմուտքի լռության պայմաններում։
Ըստ հեղինակների, Փաշինյանը նաև մեսիջ է հղում ընդդիմությանը, որ անգամ եթե նրանց թեկնածուները հաղթեն ՏԻՄ և 2026 թ. ԱԺ ընտրություններում, ինքը և իր ՔՊ-ն չեն պատրաստվում իշխանությունը զիջել ընդդիմությանը. «Փաշինյանը քարտ-բլանշ է ստացել Արևմուտքից և թուրք-ադրբեջանական տանդեմից՝ ազգային ընդդիմությանն ու Մայր Աթոռը ճնշելու և քաղաքականապես չեզոքացնելու համար։ Արևմուտքը ՀՀ-ից ՔՊ-ի միջոցով կերտում է հակառուսական պլացդարմ, իսկ Բաքուն՝ «Արևմտյան Ադրբեջան»»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ