Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
Կոնվերս Բանկը (Հայաստան) և Asia Alliance Bank-ը (Ուզբեկստան) պաշտոնապես հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 21-ին Վիեննայում կողմերը ստորագրել են պայմանագիր միջազգային ֆինանսական թղթակցային հաշիվների բացման և կառավարման, ինչպես նաև գլխավոր համաձայնագիր՝ արտարժութային և դրամային շուկաներում համագործակցության վերաբերյալ։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի շրջանակում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը: Այն դարձել էր կամուրջ տարբեր երկրների բանկային համակարգերի ներկայացուցիչների համար և միավորել ֆինանսական ոլորտի համաշխարհային առաջատարներին՝ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու և նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով:
Կոնվերս Բանկում նշել են, որ այս գործակցությունը միտված է ընդլայնելու Կոնվերս Բանկի միջազգային գործընկերային ցանցը և ընդլայնելու միջազգային ֆինանսական շուկաներին հաճախորդների առավելագույն հասանելիությունը։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասում է․ «Վստահ ենք, որ Asia Alliance Bank-ի հետ այս գործընկերությունը ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծի բանկերի հաճախորդների համար, այլև կնպաստի Կոնվերս Բանկի՝ միջազգային ֆինանսական շուկաներին ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը և առաջատար դիրքի ամրապնդմանը»:
Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերային ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Կոնվերս Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել առաջատար ևս մի քանի կառույցի հետ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից