Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է ձևավորել զուգահեռ եկեղեցի, որովհետև չի կարողանում եկեղեցու ներսում փոփոխություն անել. Դավիթ Խաժակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը 

– Պարո՛ն Խաժակյան, Նիկոլ Փաշինյանն այսօր վերահաստատել է, որ կիրակի Հովհաննավանքում մասնակցելու է կարգալույծ արված Տեր Արամի կողմից մատուցվող պատարագին։ Իշխանություն-Եկեղեցի լարվածությունը նոր փո՞ւլ է թևակոխում՝ հաշվի առնելով այս դեպքը։

– Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը վարչապետի իր դիրքերից միջամտում է Եկեղեցու գործերին՝ հայտարարելով Գարեգին Վեհափառին կարգալույծ, որի ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական իրավունքը չունի։ Օգտագործելով իրավապահ համակարգի հնարավորությունները՝ փորձում է ձևավորել զուգահեռ եկեղեցի՝ փաշինյանական կանոնակարգերով։ 

ԱԺ ամբիոնից Փաշինյանը որոշեց, որ արդեն կարգալույծ արված քահանան կարող է պատարագ մատուցել, չպետք է զարմանալ, որ մի օրն էլ մեկ այլ եկեղեցում Ռուբեն Ռուբինյանը պատարագ մատուցի։ Սա աբսուրդ է, սա փորձ է սեպ խրելու եկեղեցու մեջ, բնականաբար այս ամենի հետևանքները ծանր են լինելու բոլորիս համար, որովհետև եկեղեցու մեջ այս պառակտումը խորանալու է, որովհետև որոշ եկեղեցականներ կփորձեն պետական կառավարման մեքենայում գտնվող անձանց ուժի միջոցով խնդիրներ լուծել եկեղեցական հիերարխիայի մեջ, փորձելու են քանդել եկեղեցական հիերարխիան, բնականաբար, տեղը ոչինչ չեն ստանալու, և ունենալու ենք ևս մեկ ազգային կառույց պառակտված վիճակում, ինչպիսին է Սփյուռքը։

– Նիկոլ Փաշինյանը հենց դրա՞ն է ձգտում։

– Կարծում եմ, որ նպատակը շատ նեղ քաղաքական է․ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ բոլոր դիմադրության օջախներն է փորձում կոտրել, իսկ թե դա ի՛նչ գնով կլինի, շատ քիչ է հետաքրքիր Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը փորձում է քանդել բոլոր այն կառույցները, որոնց մոտ իր իշխանությունը վստահություն, հավատ չի ներշնչում։ 

– Պարո՛ն Խաժակյան, Նիկոլ Փաշինյանի այս քայլը կարելի՞ է բնորոշել իբրև սահմանադրական կարգի տապալում, որովհետև Սահմանադրությամբ նշված է, որ պետությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին, Եկեղեցին էլ՝ պետության։

– Այո՛, ըստ էության, հիմա Փաշինյանը հոգևոր անձ է կարգում մեկին, որին եկեղեցական կարգով կարգալույծ են արել, սա պարզապես աբսուրդ է։ 

– Եկեղեցու պառակտումը որքանո՞վ եք հնարավոր համարում։

– Շատ հավանական եմ համարում, դա մենք տեսնում ենք այս օրերին առանձին դրվագներով, բայց եթե Փաշինյանը գնա նաև նրան, որ քրգործ հարուցի Վեհափառի դեմ ու մեկուսացնի նրան Աթոռից, ապա պառակտումն ավելի կխորանա։

Սա շատ հավանական սցենար է, ինչին էլ գնում է Փաշինյանը, նա փորձում է Եկեղեցու միատարրությունը կոտրել։ Փաշինյանը փորձում է ձևավորել զուգահեռ եկեղեցի, որովհետև չի կարողանում եկեղեցու ներսում փոփոխություն անել։

Զուգահեռ եկեղեցին մենք տեսնելու ենք կիրակի օրը, ինչը եկեղեցական կանոնակարգումներից դուրս է, իսկ դա ինձ համար արդեն աղանդ է, ուրեմն Փաշինյանը փորձում է ձևավորել նոր աղանդ, ու ինքն էլ այդ աղանդի գաղափարախոսն է, որովհետև ինքն է որոշում՝ ո՛վ է կարգալույծ, ո՛վ՝ ոչ։