Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

ԱրարատԲանկը՝ «Թէատրոն» փառատոնի ֆինանսական գործընկեր

Հոկտեմբերի 22-ից մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որը տեղի կունենա Երևանում, Կապանում, Գորիսում, Գավառում և կտևի մինչև նոյեմբերի 3-ը։ 

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն պարուսույցներ և դրամատուրգներ։ 

Կրթությունն ու մշակույթը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքում են։ Այս ամենին զուգահեռ՝ բանկը պատրաստակամ է աջակցել նախաձեռնություններին, որոնք տոն և ժպիտ կպարգևեն կյանքի դժվարին փուլը հաղթահարող փոքրիկներին։ 

Փառատոնի շրջանակում ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի կունենա ներկայացում շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուների մասնակցությամբ, որոնք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ։ Շվեյցարացի ծաղրածուները փոքրիկների համար հանդես կգան նաև Լոֆթում և Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնում։ 

 «Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի և ֆրանկոֆոն մշակութային կառույցների միջև կապերը, խթանել ստեղծագործությունների շրջանառությունը և ձևավորել նոր, կայուն և երկարաժամկետ համագործակցություններ։ Փառատոնը ներկայացնում է ֆրանկոֆոնիան որպես կենդանի ստեղծագործական տարածք, որտեղ մշակութային բազմազանությունը նպաստում է միջմշակութային երկխոսության ձևավորմանն ու զարգացմանը։ Միանալ «Թէատրոն» փառատոնին նշանակում է դառնալ կոլեկտիվ ապրումի մասնիկ, որտեղ արվեստը դառնում է հիշողության, երկխոսության և նորանոր նախագծերի հարթակ, և որտեղ Հայաստանը հաստատում է իր դերն ու նշանակությունը միջազգային մշակութային համայնապատկերում»,- նշում է «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։ 

«Սոցիալական պատասխանատվությունը և մշակութային ծրագրերի իրականացման միջոցով սոցիալական առաջնահերթ խնդիրներ լուծելը մշտապես եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Հատկապես կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երեխաների՝ մասնավորապես առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցությանը։ Հավատում ենք, որ կատարողական արվեստը բուժիչ ուժ ունի և կարող է ավելի լավը դարձնել այն բալիկների կյանքը, ովքեր բախվում են առողջական խնդիրների հետ»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։  

«Թէատրոն» փառատոնը ծնվել է Հայաստանը ֆրանկոֆոն կարևոր մշակութային խաչմերուկ դարձնելու ցանկությունից։ Նպատակ ունենալով ստեղծելու մշակութային հանդիպումների և երկխոսության հարթակ՝ այն միավորում է արվեստի տարբեր ճյուղեր, ինչպիսիք են թատրոնը, պարը, երաժշտությունը և պերֆորմանսները՝ միաժամանակ առանձնահատուկ տեղ հատկացնելով դրամատուրգիային և ստեղծագործական ռեզիդենցիաներին, որոնք կխթանեն միջազգային երկխոսությունն ու նորարարությունը։ 

Այս յուրօրինակ մշակութային միջոցառման կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը և ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։  

Փառատոնի աջակիցներն են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը և Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ և Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաև Կապանի և Գավառի համայնքապետարանները։

Փառատոնը տեղի է ունենում Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից