Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Թայվանը ցանկանում է նոր արդիական սպառազինություն գնել ԱՄՆ-ից

Թայվանը ցանկանում է նոր արդիական սպառազինություն գնել ԱՄՆ-ից, ասել է Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը։

Հանդես գալով Հավայներ կատարած այցի ժամանակ՝ նա նշել է, որ նոր F-16 կործանիչներ եւ M1 տանկեր գնելու հայտ է ներկայացվել, տեղեկացրել է CNN-ը։

Հունվարին ԱՄՆ Ռազմական հետախուզության գործակալությունը նախազգուշացրել էր, որ Չինաստանն արագ արդիականացնում է իր զինված ուժերը, որպեսզի բարելավի իր հնարավորությունները տարածաշրջանային հակամարտություններում։ Եվ ահա Թայվանը որոշել է նոր սպառազինություն գնել։

Ցայն ասել է, որ  Վաշինգտոնից գնվող զենքը «զգալիորեն կբարելավի ցամաքային եւ օդային ներուժը, կամրապնդի մարտական ոգին եւ աշխարհին ցույց կտա ԱՄՆ հավատարմությունը Թայվանի պաշտպանությանը»։

Ի պատասխան՝ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը «վճռականապես դեմ է Թայվանին ԱՄՆ զենքի վաճառմանը եւ Թայվանի հետ ԱՄՆ ռազմական շփումներին»։

«Թայվանի հարցը վերաբերում է Չինաստանի ներքին գործերին, Չինաստանի հիմնական շահերին եւ չինացի ժողովրդի ազգային կապերին. նա թույլ չի տա դրսից միջամտություն»,- ասել է Չինաստանի ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Նման վտանգավոր գործողությունները չեն բխում կողմերի շահերից»։