Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

«ԶԼՄ հրապարակումն արդեն հիմք է վարույթ սկսելու». Արտակ Սարգսյանը՝ քննիչների սպառնալիքների մասին. «Փաստ»

Հայաստանյան քաղաքական դաշտում նոր քննարկումների առիթ է դարձել «Քոչարի» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ քննիչները իրեն սպառնացել են «զենք գցել» իր տան կամ մեքենայի մեջ։ Քաղաքական գործիչը մի քանի օր առաջ այդ հայտարարությունը ներկայացրել էր հրապարակայնորեն՝ ԶԼՄ-ների միջոցով, ինչը, ըստ գործող օրենսդրության, արդեն իսկ համարվում է հանցագործության մասին հաղորդում։

«Փաստ»֊ը այս համատեքստում հետաքրքրվել է, արդյո՞ք նման ծանր մեղադրանքի հրապարակումից հետո իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացրել են, և արձանագրվել են արդյո՞ք իրավական հետևանքներ։

Պատասխանելով հարցին՝ Արտակ Սարգսյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ պարտավորեցնում է իրավապահ մարմիններին գործել անգամ այն դեպքում, երբ բողոք ներկայացնողը չի դիմել գրավոր։

«Այո, նման սպառնալիք հնչեցվել է, և դա ես հրապարակայնորեն ներկայացրել եմ մամուլի միջոցով։ Ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի՝ հանցագործության մասին հաղորդումը կարող է հաղորդակցվել զանգվածային լրատվության միջոցներով, և այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել հրապարակման իսկությունը և որոշում կայացնել՝ քրեական վարույթ հարուցել կամ մերժել։ Բացի այդ, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հստակ ամրագրված է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անմիջապես արձագանքել ԶԼՄ-ներում հրապարակված հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներին և իրականացնել պարտադիր ստուգում։
Այսինքն՝ տվյալ դեպքում օրենսդրությունը չի պայմանավորում վարույթի սկսումը բողոք ներկայացնողի առկայությամբ․ ԶԼՄ-ում հրապարակված հաղորդումը ինքնին համարվում է վարույթ սկսելու հիմք»,– ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե հրապարակայնորեն ներկայացվել է, որ քննիչները սպառնալիք են հնչեցրել՝ «զենք գցելու տան կամ մեքենայի մեջ», ապա ներքին անվտանգության վարչության, հակակոռուպցիոն, դատախազական և քննչական մարմինների, պարտականությունն է եղել սեփական նախաձեռնությամբ սկսել վարույթ կամ առնվազն որոշում կայացնել դրա վերաբերյալ։

«Մինչ այս պահը որևէ իրավական հետևանքի բացակայությունը փաստում է, որ տվյալ օրենսդրական պահանջները չեն կատարվել։ Այժմ արդարացիորեն հարց է առաջանում՝ ուր է վարույթը, ո՞ւր է դատախազության արձագանքը, և ինչու է օրենքով նախատեսված պարտադիր ընթացակարգը անտեսվել։ Ես կրկին վերահաստատում եմ իմ հրապարակած խոսքերի իսկությունը և պահանջում եմ, որ օրենքը գործի՝ առանց ընտրողական մոտեցման»,– նշեց Արտակ Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե նման դեպքերից հետո պետական մարմինները չեն արձագանքում, ապա դա ոչ միայն իրավական պետության սկզբունքների դեմ է, այլ նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ լեգիտիմացնելով սպառնալիքներն ու հնարավոր ապօրինությունները։