ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
Աշխարհը ստեղծվում է նրանց կողմից, ովքեր հարցեր են տալիս ու փնտրում դրանց պատասխանները։ ԱրարատԲանկի գիտակների թիմը հոկտեմբերի 21-ին մասնակցեց «4090 Բարեգործական» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի մրցաշարին, որտեղ տարբեր ոլորտների մասնագետներ միավորվել էին` աջակցելու 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինվորների կրթությանը։
Միջոցառման բացմանը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը շնորհակալություն հայտնեց մրցաշարի աջակիցներին ու գլխավոր հովանավոր ԱրարատԲանկին՝ 2022թ․-ից ի վեր հիմնադրամի կողքին կանգնելու համար։
«Կան ծրագրեր, որոնց մասին խոսելիս բառերը չեն բավարարում, և դրանք փոխարինվում են էմոցիաներով, հատկապես այն մարդկանց հանդեպ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ նման ծրագրեր կյանքի կոչելու համար։ ԱրարատԲանկը, որպես պատասխանատու բիզնես շարունակելու է կանգնել ծրագրի կողքին։ Նման ծրագրերին աջակցություն ցուցաբերելը քննարկումից դուրս է, հատկապես, երբ խոսքը գնում է կրթության միջոցով 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից տղաների կյանքի որակը փոխելու մասին»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
Ինտելեկտուալ խաղը մեկնարկեց Բանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի անունից հնչեցված հարցով։ Հարցին ճիշտ պատասխանեց Brainy թիմը, որը ԱրարատԲանկի կողմից նվեր ստացավ Ուոլթեր Այզեքսոնի «Նորարարները» գիրքը՝ մակագրված բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի կողմից։
Տասներկու թիմ մրցեցին հետաքրքիր, ուրախ և ջերմ մթնոլորտում։ Մրցաշարը հաղթեց «Чайник вартет» թիմը, որի անդամներին Աննա Ալլահվերդյանը շնորհեց ԱրարատԲանկի Mastercard World Travel պրեմիում դասի քարտեր։ Բանկային ստանդարտ քարտերից տարբերվող Mastercard World Travel քարտը միավորում է ճկուն ծառայություններ ու բացառիկ հնարավորություններ։
ԱրարատԲանկի աջակցությունն ու մասնակցությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցաշարին հերթական անգամ ընդգծեց բանկի կարևոր ուղերձը՝ գիտելիքը ուժ է, իսկ աջակցությունը հայրենիքի նվիրյալներին՝ նրանց կյանքի փոփոխության գրավական։ Այս միջոցառումը ևս մեկ վկայություն էր այն բանի, որ երբ բիզնեսը վերհանում և հասցեագրում է հասարակության համար կարևոր խնդիրներ, ձևավորվում է երկարաժամկետ, ամուր կապ, որը ծառայում է գրագետ և բարեկեցիկ հասարակություն ունենալուն։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...