Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Վիդեո

Աշնանն ավելի շատ մազեր են թափվում․ հետազոտություն

Շատ մարդիկ աշնանը նկատում են, որ իրենց սանրերի վրա ավելի ու ավելի շատ թափված մազեր են կուտակվում։ Փորձագետներն ասում են, որ դեպքերի մեծամասնությունում դա մարմնի միանգամայն նորմալ ռեակցիա է եղանակների փոփոխությանը, գրում է Daily Mail-ը։

«Միջինում մեր գլխին աճում է մոտ 100 հազար մազ և դրանց մոտ 10%-ը մշտապես թափվում է», - ասում է մաշկաբան Փոլ Ֆարանթը, որը մասնագիտացած է մազերի և գլխի մաշկի հիվանդությունների մեջ։

Սակայն շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպիսիք են ջերմաստիճանի անկումը, կարող են ազդել մազերի աճի ցիկլի վրա, հաղորդում է «Ֆոկուս»-ը։ Հենց դա էլ ցուրտ ամիսներին հանգեցնում է ուժեղացված մազաթափության։ Փորձագետներն այս երևույթը անվանում են սեզոնային մազաթափություն, որը սկսվում է մոտավորապես սեպտեմբերից։

Մարդու մազերն ունեն աճի հստակ արտահայտված փուլեր։ Վերջին փուլերում տեղի է ունենում հին մազերի մազաթափություն, որոնք տեղ են ազատում նորերի համար։ Առաջին երեք փուլերը հայտնի են որպես անագեն, կատագեն և տելոգեն, դրանք ընդգրկում են մազերի աճն ու հասունացումը, ինչպես նաև մազի ֆոլիկուլների ակտիվությունը, որոնք արտադրում են առանձին մազեր։

«Յուրաքանչյուր մազի ֆոլիկուլ ունի իր ժամանակացույցը, այսինքն՝ մոտավորապես մեկ տարվանից յուրաքանչյուր ֆոլիկուլ սկսում է կատարել իր գործառույթը։ Երբ ցիկլը մոտենում է ավարտին, մազի ֆոլիկուլը կծկվում է և անցնում հանգստի փուլ, որը հայտնի է որպես տելոգեն», - ասում է մաշկաբանը։

Ֆարանթը նաև հավելում է, որ տելոգենից հետո մազերը սկսում են թափվել, քանի որ նոր մազի ֆոլիկուլը երկարում է և դուրս մղում հին մազերը։

«Բայց սեզոնային մազաթափության դեպքում դիտվում է որոշակի համաժամանակացում, ուստի մազերի մեծ մասը միաժամանակ դադարում է աճել», - նշում է փորձագետը։

Հետազոտողները կարծում են, որ սեզոնային մազաթափությունը կարող է կապված լինել նաև ամառային շրջանի որոշ նրբերանգների հետ։ Օրինակ, ամռանը օրգանիզմն ավելի շատ է ենթարկվում D վիտամինի ազդեցությանը, որը ջերմաստիճանի իջեցման ժամանակ մեծ քանակությամբ մազեր է ստիպում թափվել։

«Սակայն լավ նորությունն այն է, որ սեզոնային մազաթափությունը տևում է համեմատաբար կարճ ժամանակ՝ մոտ երեք ամիս և դուք երբեք տոննաներով մազ չեք կորցնում», - ընդգծում է փորձագետը։

Ֆարանթն ասում է, որ օգնության կարելի է դեմել, եթե մազերը սկսում են թափվել փնջերով, իսկ գլխի վրա հայտնվում են ճաղատության հատվածներ։

Սակայն սեզոնային մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս պահպանել սպիտակուցներով հարուստ հավասարակշռված սննդակարգ, որպեսզի ձմռանը մազերին լրացուցիչ խթան տրվի։

Սննդանյութերի պակասը նույնպես կարող է հանգեցնել մազաթափության։ Այդ կապակցությամբ դոկտոր Ֆարանթը խորհուրդ է տալիս մազերի առողջ աճի համար օգտագործել երկաթով, օմեգա-3 ճարպաթթուներով, ցինկով և ֆոլաթթվով հարուստ մթերքներ։