Աֆղանստանն ու Պակիստանը հրադադարի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Ստամբուլում
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը և Աֆղանստանի պաշտոնյաները ուրբաթ օրը հայտարարել են, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի կունենա Պակիստանի և Աֆղանստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Անադոլուն։
Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Հուսեյն Անդրաբին երկրի մայրաքաղաք Իսլամաբադում լրագրողներին հայտնել է, որ շաբաթ օրվա հանդիպման նպատակն է ստեղծել «կոնկրետ և ստուգելի մոնիթորինգի մեխանիզմ»՝ անդրսահմանային ահաբեկչությունը կանխելու համար։
«Մենք ողջունում ենք Պակիստանի և Աֆղանստանի միջև 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Քաթարի Դոհայում ստորագրված համաձայնագիրը՝ որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման առաջին քայլ», - ասել է Անդրաբին։ - «Պակիստանը նաև անհամբերությամբ սպասում է կոնկրետ և ստուգելի մոնիթորինգի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին, աֆղանական տարածքից դեպի Պակիստան ուղղված ահաբեկչության սպառնալիքը վերացնելու և պակիստանցիների շրջանում հետագա զոհերից խուսափելու համար»։
Քաբուլը հաստատել է, որ հանդիպումն անցկացվելու է Ստամբուլում։ Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմի ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ պատվիրակությունը գլխավորում է Ներքին գործերի փոխնախարար Մավլավի Ռահմաթուլլա Նաջիբը։
Նա հավելել է, որ աֆղանական պատվիրակությունը Քաբուլից մեկնել է Ստամբուլ։
Անցյալ շաբաթ տեղի ունեցած մի քանի օր տևած արյունալի սահմանային բախումներից հետո Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել Իսլամաբադի և Քաբուլի միջև՝ Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ և երկու կողմերը հասել են հրադադարի մասին համաձայնագրի, որն այժմ գործում է։ Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրաբին նաև խորին երախտագիտություն է հայտնել Պակիստանին՝ «կառուցողական դերի» համար, որը Կատարն ու Թուրքիան ունեցել են երկու կողմերի միջև երկխոսությանը նպաստելու գործում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ