ՔՊ-ն շտապում է. շտաբի պետ ու տեղակալ են ընտրել
Երեկ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում որոշվել է, թե ովքեր պետք է լինեն 2026 թ․-ին նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը։ Ըստ Փաշինյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ։ Իսկ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ է ընտրվել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Այս երկուսը, թերևս, Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից և ամենավստահելիներից են, բացի այդ, չեն խորշում կատարել Նիկոլ Փաշինյանի ամենակեղտոտ հանձնարարությունները։ Հենց Արայիկ Հարությունյանի տեղակալներից մեկին ծառայող կայքերն են, որ իշխանության բոլոր կեղտոտ արտահոսքերն են իրականացնում սոցիալական ցանցերում։ Ալեքսանյանն էլ ոչ միայն ՔՊ կուսակցության փոխնախագահն է, այլև իշխանության թիվ մեկ խոսափող կայքի պատասխանատուն։ Ըստ ամենայնի, հենց նրանք էլ կլինեն կուսակցության առաջատար տասնյակում։
Վերջին շրջանում տարածվող կեղտոտագույն արտահոսքերը առաջիկայում ավելի լայն թափ են ստանալու, փաշինյանական իշխանությունը մտադիր է քարը քարին չթողնել, հարվածել ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլ նաև հայոց պետականության հիմքերին, արժեքներին, և դրա համար օգտագործում են անգամ հատուկ ծառայությունների հնարավորությունները։ Իսկ Արայիկ Հարությունյանն ու Վահագն Ալեքսանյանն այն անձինք են, որոնք հրաշալի հասկանում են՝ իշխանափոխությունից հետո հենց իրենք են առաջինը հայտնվելու հանրային դժգոհության հարվածի տակ, ուստի և ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն Փաշինյանի վերարտադրությունը։
Անուշ Մելքոնյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ