Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հովհաննավանքի տարածքում Փաշինյանի շոուն շատերը գնահատեցին որպես յուրատեսակ աղանդավորական ծիսակատարություն, Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրերի հերթական արար, սրբապղծություն և այլն, և այլն: Իսկ իրականում, այդ ամենից զատ, այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական հանրահավաք: Ընդ որում, ակնհայտորեն ձախողված հանրահավաք:

Փաստացի Փաշինյանն ինքն էլ ոչ միայն հասկացել է, այլև գործնականում ակամա խոստովանել է, որ ձախողվել են: Հակառակ պարագայում մի հատ էլ առաջիկա կիրակի նույն վայրում նոր «պատարագ»-հանրահավաք անելու մասին չէր հայտարարի: Երևի «սխալների ուղղում» է ուզում անել: Ինչպես մեմ դարձած հայտնի գովազդային կարգախոսն էր՝ «կրկին փորձիր»:

Իսկ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ:

Ու դա հստակ արտացոլված է անգամ հրապարակած լուսանկարներում, հատկապես՝ թռչնաթռիչք բարձրությունից արված լուսանկարներում, ինչպես սիրում են անել հենց իշխանություններն ու սատելիտները ընդդիմության հանրահավաքների ժամանակ: Թեպետ, «գետնատարած» լուսանկարներն ու տեսակադրերը ևս Փաշինյանի ու նրա հակաեկեղեցական արշավի օգտին չեն:

Ամեն ինչ շատ պարզ է. բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, ինչ-ինչ «կրոնական կազմակերպությունների» (ոչ առաքելական) ներկայացուցիչներ: Դրան գումարած, որ ակնհայտորեն ահռելի թիվ էին կազմում համազգեստով ոստիկանները: Այս ամենը միասին էլ կազմում էին այն մի քանի հարյուր մարդը, որ ապահովում էր Փաշինյանի հանրահավաքը:

Ավելին, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ բոլոր «կարկառուն» ու ոչ «կարկառուն» քպականներն են, մեղմ ասած, աջակցում Փաշինյանին՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմում: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ քիչ չեն այնպիսի քպականները, որոնք ամեն հարցում Փաշինյանի կողքին են, բայց Հայ առաքելական եկեղեցու հարցում լուրջ վերապահումներ ունեն, նույնիսկ՝ վախ:

Այսինքն, եթե մի կողմ ենք դնում «վարչական ռեսուրսը», մի կողմ ենք դնում ոստիկանական, աած-պպծ-ական ներգրավումները, տակը համարյա բան չի մնում: Չնայած, դա նույնիսկ զարմանալի էլ չէ: Եթե նույն իշխանավորները Ֆեյսբուքի իրենց խմբերից դուրս գան, իրենց իսկ ֆեյքերի մթնոլորտից դուրս գան, կհամոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հանրային աջակցություն չունի, ընդհանրապես չունի: «Սարքովի», արհեստական, «բերովի» շոուները հաշիվ չեն: Իրականում Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, իսկ ավելի ստույգ՝ իրավապահ, հատկապես ուժային կառույցների սոսկ մի քանի ճյուղ, ասենք՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, կարմիր բերետավորների ջարդարար ջոկատը, որոնք ապահովում են քաղաքական աստառով քրեական վարույթների նախաձեռնումը, ընդդիմության ցույցերի «կոտորածը» և այլն: Սակայն նույնիսկ նման ռեպրեսիաների արդյունքում, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նշյալներից զատ այլ հենարան չունի: Լավ, գումարած՝ մի չստացված «դերասան», մի կարգալույծ քահանա ու իշխանությունից շահ ունեցող մեկ-երկու սատելիտ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում