Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» կեղծ դիսկուրսը
Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար։ «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի քան երեք տարի բանակցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց։ Փաշինյանը փաստաթղթի ստորագրման հեռանկարից ոչինչ չի ասել, փոխարենը դարձյալ պնդել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Իսկ որպեսզի խաղաղությանը ոչինչ չսպառնա, Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ մարդիկ պետք է ընտրություններին կրկին ՔՊ-ին քվե տան։ «Հակառակը՝ Հայաստանը ետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ», - ասել է նա։
Փաստացի, ինչպես և կանխատեսել էինք, Փաշինյանն ընտրությունների է գնում «ՔՊ կամ պատերազմ» կարգախոսով, որպեսզի սեփական ժողովրդին ահաբեկելով կարողանա կրկին վերարտադրվել։ Ընդդիմությունը, իհարկե, դեռ ունի ժամանակ և հնարավորություն՝ հանրությանը բացատրելու, որ Փաշինյանի կուսակցությունը ոչ թե «խաղաղության», այլ «նոր պատերազմի» կուսակցություն է, և ՔՊ-ին ձայն տալը նորանոր աղետներ է բերելու։ Բայց դեռևս այդ հարցում ընդդիմությունից գործողություններ չեն նկատվում։ Մինչդեռ հենց սա է լինելու խորհրդարանական ընտրությունների հիմնական առանցքը։
Լիլիա Արամյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ