Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության Մինսկի երրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին դիվանագիտական մի քանի ձևակերպումներ է արել, որոնք պարզ մատչելի լեզվով թարգմանած կարելի է ուղղակի սպառնալիք անվանել՝ ուղղված Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին: Ըստ Լավրովի՝ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել Ռուսաստանից՝ փոխգործակցության սեփական կառույցներ կառուցելու միջոցով, և Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով:
«Արևմուտքը փորձում է այդ կապերն օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի Դաշնությունից կտրելու նպատակով։ Մենք կկանխենք նման միտումները բոլորը առկա հնարավորություններով», - ասել է Լավրովը, բայց և մանրամասնել՝ «դիվանագիտական, քաղաքական, տնտեսական»: Ըստ Լավրովի, Ռուսաստանը երբեք չի համաձայնի, որ Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքը օգտագործվի և չարաշահվի և նրանց մղեն դեպի Ռուսաստանի հետ հակազդեցության:
Ըստ էության, Ռուսաստանը արձագանքում է արևմտյան երկրների ուժգնացող էքսպանսիային դեպի Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, որոնք ավանդաբար եղել են Ռուսաստանի ազդեցության գոտին: Եվ այժմ, Ուկրաինայում պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի որոշակի թուլացումն օգտագործելով, Արևմուտքը փորձում է բավականին հարմարավետ տեղավորվել այդ տարածքներում: Վաղ թե ուշ, ինչպես կանխատեսելի էր, Ռուսաստանը կոշտ արձագանքելու է նման միտումներին: Իսկ Լավրովի խոսքը նշանակում է, որ Ռուսաստանը արդեն հատել է համբերության բոլոր սահմանները: Թե ինչ եզրակացություններ կանեն դրանից Հայաստանի իշխանությունները, բարդ է ասել: Բայց և պետք է հստակ գիտակցեն, որ դա հետևանքներ է ունենալու:
Լուսինե Կարապետյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ