Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Մի ազատման պատմություն. սեփական երեխաներին վերածել «գործ տվողների»

Պետական համալսարանի դասախոսին ազատել են աշխատանքից: Սահակ Մանուկյանը իր էջում գրել է, որ իրենից անկախ պատճառներով այլևս չի կարող դասավանդել ԵՊՀ-ում:

«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից», - նշել է դասախոսը: Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր անձանցից մեկն է:

Մանավազյանի առաջին կուրսեցի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել մորը, ինչից հետո էլ ռեկտորի միջոցով ազատել են դասախոսին: Ազատումը, իհարկե, ապօրինի է, այստեղ որևէ կասկած լինել չի կարող, և Աշխատանքային օրենսգրքով դասախոսը կարող է դատի տալ Պետական համալսարանի ռեկտորին:

Բայց մտահոգիչն այն է, որ գործող իշխանությունները, պարզ ասած, հետապնդում են ցանկացած խոսք, որը հաճո չէ իրենց քիմքին, նաև իրենց անչափահաս կամ նոր-նոր չափահաս կյանք մուտք գործող երեխաներին վերածում են սովորական «գործ տվողների», որոնք չեն խորշում տեսագրել կամ լուսանկարել իրենց դասախոսներին և վերջիններիս համար խնդիրներ հարուցել:

Իհարկե, փաշինյանական իշխանությունը երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ մեկը մյուսին հետևելու, տեսագրելու, կոմպրոմատներ հավաքելու առումով այլևս բարոյական արգելակներ չկան գործող իշխանության և նրանց աջակիցների համար, բայց համընդհանուր այս դեգրադացիան և ատելության մթնոլորտը ի վերջո պայթելու է և պայթելու է հենց փաշինյանական իշխանության գլխին:

Մարինե Աբովյան