Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով Բանկի թվային փոխակերպման ընթացքը և ապագա զարգացումների տեսլականը։

Բանկի թվային փոխակերպման գործընթացը մեկնարկել է 2023թ, երբ Կոնվերս Բանկը նպատակադրեց ավանդական մոդելից անցում կատարել տեխնոլոգիական, տվյալահեն և մարդակենտրոն բանկային միջավայրի։ Գործընթացի հիմքում «Բանկ ընտանիքների համար» գաղափարն է, որի իրականացումը հնարավոր էր միայն արդյունավետ թիմային աշխատանքի, թափանցիկության վրա հիմնված բիզնես մշակույթի և գործընթացների պարզեցման շնորհիվ։

Անդրանիկ Գրիգորյանը նշել է. «Մեր նպատակն է տեխնոլոգիան դարձնել բանկային մշակույթի անբաժանելի մաս՝ ձևավորելով փոխկապակցված, հարմարավետ և մարդակենտրոն ֆինանսական էկոհամակարգ»։

Ընդգրկուն և արդյունավետ աշխատանքների շնորհիվ 2023թ-ին Բանկը ներկայացավ նոր բրենդային ինքնությամբ՝ գործարկելով Digital Family հարթակն ու C360 համակարգը։ 2024թ ներդրվեցին վարքագծային UX լուծումներ, իսկ 2025թ-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց նոր Converse Mobile հավելվածը, որը հիմնված է օգտատերերի վարքագծային արքետիպերի վրա և առանձնանում է մոդուլային (drag-and-drop) ինտերֆեյսով, անհատականացված դիզայնով և անվտանգության բարձր մակարդակով։

Այսօր Կոնվերս Բանկը գործում է որպես ճկուն, տվյալահեն թվային էկոհամակարգ՝ կենտրոնացած հաճախորդի փորձառության վրա։ Բանկն աստիճանաբար ընդլայնում է իր ծառայությունները և C360, lifestyle և ՓՄՁ աջակցության լուծումների միջոցով ինտեգրվում ավելի լայն էկոհամակարգի մեջ։

Ամփոփելով խոսքը՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Մեր նպատակն է ստեղծել ֆինանսական փորձառություն, որն անտեսանելի է, բայց միշտ ներկա և օգտակար։ Փոխակերպումը չունի վերջնակետ դա մեր ռիթմն է, մեր աճի պատմությունն ու ապագա զարգացման հիմքը»։

Նշենք, որ BACEE հոբելյանական համաժողովը կայացել է հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը։