Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Եթե անգամ Սամվել Կարապետյանը կորցնի ՀԷՑ-ը՝ իր գումարները հետ է ստանալու. ժողովրդի հաշվին իրենց քաղաքական հարցն են լուծում. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարույթի քննությանը ներգրավված են «Տաշիր կապիտալը» և կիպրոսյան կազմակերպությունը, շատ հետաքրքիր նիստ է սպասվում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ 

«Ես պահանջելու եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չլինի, ռեգլամենտ կա, հարց ու պատասխան։ Նիստին անակնկալներ էլ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի։ Բավականին հետաքրքիր նիստ է սպասվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համոզված է, որ իրենք լիցենզիայից զրկելու ճանապարհով են գնալու։ 

«Կտեսնեք՝հանձնաժողովի անդամների աչքերին, ոչ մեկ աչքերը չի բարձրացնելու, բայց գնալու են այդ որոշման։ Մեր խնդիրը պայքարելն է, բայց առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տալն է, թե ինչ է կատարվում»։ 

Նա ընդգծեց, որ եթե անգամ Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնի ՀԷՑ-ը՝ իր գումարները ստանալու է։ «Այսինքն, ժողովրդի հաշվին, ընդամենը քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Միաժամանակ, ՀԷՑ-ի կառավարումը շատ մտահոգիչ է ինձ համար, լինելով ներսի մարդ՝ ես ինչեր եմ լսում ու տեսնում՝ Աստված էլ բեթարից ազատի»,-ասաց Ղազինյանը։