Եվրոպացինե՛ր, սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի դիմաց անցկացված բողոքի ակցիան դարձավ ոչ միայն Հայաստանի ներսում կուտակված սոցիալական և քաղաքական լարվածության արտահայտություն, այլև ուղիղ ուղերձ՝ հասցեագրված Եվրոպային։ Ակցիան, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, միտված էր ուշադրություն հրավիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների ճակատագրի վրա։ Այդ պահին խորհրդարանում ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը, և երիտասարդները փորձել են իրենց ձայնը հասցնել հենց եվրոպացի պատգամավորներին։
Ակցիայի ընթացքում հնչած ելույթները ցույց տվեցին հասարակության խորացած հիասթափությունը՝ թե՛ իշխանությունների անգործությունից, թե՛ միջազգային կառույցների կեղծ ժողովրդավարական չափանիշներից։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ուղիղ դիմել է եվրոպացի պատվիրակներին՝ ասելով․ «Միջազգային կառույցներ, դուք ընտրում եք Փաշինյանի ռեժիմը՝ մարդու իրավունքի և արժեքի փոխարեն։ Եվրոպացինե՛ր, սրանց հետ եք դեմոկրատիա կառուցո՞ւմ։ Դուք եք երկարացնում Նիկոլի իշխանության օրերը»։ Այս ուղիղ և խիստ ուղերձը արտացոլում է այն համոզմունքը, որ արևմտյան կառույցները աչք են փակում Հայաստանում ժողովրդավարության խեղման և քաղաքական հետապնդումների վրա՝ միայն թե պահպանեն Փաշինյանի կառավարությանը որպես իրենց տարածաշրջանային գործընկեր։
Ակցիայի ընթացքում հնչեցված մյուս կարևոր շեշտադրումն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վիճակին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական բանտերում տիրող անմարդկային պայմանները և խոշտանգումները հասել են այն աստիճանի, որ որոշ մարդիկ անելանելիությունից փորձում են ինքնասպանություն գործել։ «Կարմիր խաչը», որը վերջին կառույցն էր, դեռևս հնարավորություն ունեցող՝ այցելելու և վերահսկելու գերիների վիճակը, այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Սա նշանակում է՝ գերիները մնացել են լիակատար մենակության և անպաշտպանության մեջ։
Ուշագրավ էր նաև, որ եվրոպացի պատվիրակները ԱԺ բակից հետևում էին ցուցարարների ելույթներին՝ առանց որևէ արձագանքի։ Այդ լռությունը կարծես ավելի խոսուն էր, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։ Այն արտացոլում է այն երկակի չափանիշների քաղաքականությունը, որով Եվրոպան գնահատում է իր «գործընկերներին»՝ հանդուրժելով մարդու իրավունքների ոտնահարումը, երբ դա ձեռնտու է իր քաղաքական շահերին։
Այսօրվա Հայաստանը կանգնած է այն սահմանագծին, որտեղ եվրոպական լռությունը վերածվում է մասնակցության՝ անարդարության հանդեպ։ Երբ Եվրոպան հանդուրժում է քաղաքական բանտարկյալների գոյությունը և աչք է փակում սեփական արժեքների խախտման վրա, նա այլևս չի կարող խոսել ժողովրդավարության անունից։ Հայաստանի քաղաքացիները հստակ ուղերձ են հղում՝ ժողովրդավարությունը չի կարող կառուցվել կեղծ լռության և քաղաքական հաշվարկների վրա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ