«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
Խնայողությունների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ը, ևս մեկ առիթ է անդրադառնալու ԱրարատԲանկի կողմից ողջ տարին երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասերին, նրանց մտքերին ու հարցադրումներին, խնայելու կարևորության մասին աշխույժ քննարկումներին։
«Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն «աշխատում է» հօգուտ երկրի տնտեսության զարգացման»,- նշում է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, ով մեր երկրի տարբեր անկյուններում վարել է աշխույժ, կենդանի զրույցներ երիտասարդների հետ ֆինանսական գրագիտության շուրջ։
Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ են ներկայացվել «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդներին․ ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և հմտությունների զարգացման միջոցառումներով։
Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպվել էր վրանային ճամբար։ Երկու կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ երիտասարդները ձեռք բերեցին ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։
ԱրարատԲանկի աջակցությամբ Oogway սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Նրանց առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխել են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ ու գրագետ։
Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջին նախաձեռնությունը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր»՝ խնայելու կարևորության մասին այս տեսանյութը «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակներում ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծված տասնյակ տեսանյութերից մեկն է։ Փոդքաստը վարում է Արա Չալաբյանը։
Փոդքաստի հեղինակն այստեղ խոսում է արտակարգ իրավիճակների ֆոնդի՝ ֆինանսական անվտանգության բարձիկի մասին, նաև, թե ինչու է այն անհրաժեշտ նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին ունի ապահովված աշխատանք և բարեկեցիկ կյանք։
«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանը նշում է, որ ԱրարատԲանկը, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։
Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունն, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից