Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Վաշինգտոնի պայմանագրի բացասական հետևանքները․ դեմոկրատիայի քողի տակ բռնաճնշումներ

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը «ՓԱՍՏԻ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնի պայմանագրին, նշում է, որ ցանկացած պայմանավորվածություն արդյունք է տալիս այնքանով, որքանով պետությունը կարողանում է դրանից օգտվել։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը կարողանար ճիշտ օգտագործել այդ հնարավորությունը, գուցե դրանից ինչ-որ արդյունք ստանար, բայց ներկայիս իրավիճակում դա բացառված է։ Ադրբեջանը, ասում է նա, փորձում է ամեն ինչից առավելագույնը քաղել և հաճախ հասնում է իր նպատակին։ Իսկ Հայաստանը, որը պետք է ունենար կարողություն և ներուժ սեփական շահերը պաշտպանելու համար, մինչ այժմ ոչինչ չի ստացել։

Նա հիշեցնում է, որ նույնիսկ միջազգային շրջանակներում Հայաստանը երբեմն նվաստացուցիչ համեմատությունների է արժանանում՝ անվանվելով «Ալբանիա»։ Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակում է իր հին օրակարգը՝ խոսելով Զանգեզուրի միջանցքից ու փորձելով Հայաստանին ներքաշել տարբեր կախվածությունների մեջ։ Պողոսյանի խոսքով՝ սա արդեն վտանգավոր միտում է, քանի որ, օրինակ, Ադրբեջանը նույնիսկ սննդային կախվածություն է ստեղծում՝ առաջարկելով ցորեն տեղափոխել իր ուզած ճանապարհներով, իսկ հետո կարող է պարզապես ասել՝ այդ ճանապարհն այլևս փակ է։ Միջազգային հարաբերություններում, ընդգծում է նա, ոչ ոք ոչինչ չի տալիս սիրուն խոսքերի համար․ ամեն բան փոխադարձ հաշվարկի վրա է։ Իսկ եթե մենք չենք ստեղծում ներքին միասնություն և ուժեղ պետություն, ապա ոչ մի պայմանագիր մեզ օգուտ չի տա։

Պողոսյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում ազգային արժեքների հետևողական քանդում։ «Փողի ձգտումն է դարձել առաջնային, իսկ փողը երբեք չի միավորում, այն միայն պառակտում է», – ասում է նա։ Այդ ֆոնին իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, բայց իրականությունը լրիվ հակառակն է։ Նա նշում է, որ Հայաստանում ձևավորվել է ոչ լեգիտիմ իրավիճակ, որտեղ դատական համակարգը կախված է գործադիրից, իսկ մամուլի ազատությունը՝ պայմանական։ Քաղբանտարկյալների առկայությունը, եկեղեցու դեմ սկսված արշավը, լրագրողների նկատմամբ ճնշումները, ըստ Պողոսյանի, ոչ թե ժողովրդավարության նշաններ են, այլ դրա դիմակի տակ իրականացվող բռնապետություն։

Նրա դիտարկմամբ՝ այն երկրները, որոնք տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության մասին քարոզ էին անում, այսօր լռում են։ Նրանց այլևս չի հետաքրքրում Հայաստանը՝ որպես ինքնուրույն պետություն, այլ միայն որպես տարածք, որը կարող է սպասարկել իրենց շահերը։ Այս համատեքստում Վաշինգտոնի պայմանագիրը, որը ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում դարձել է քաղաքական կախվածության նոր գործիք, որով կառավարությունը փորձում է պահպանել արտաքին աջակցությունը՝ ներսում իրականացնելով ճնշումներ։

Պողոսյանը հիշեցնում է, որ դեռ 2021 թվականի ընտրություններից հետո կանխատեսել էր այս զարգացումները։ Նրա խոսքով՝ ոչ լեգիտիմ ձևավորված իշխանությունը չէր կարող այլ ճանապարհ ընտրել։ «Մոնթեն ասել էր՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայաստանի պետականության վերջին էջը։ Ցավոք, այսօր այդ խոսքերը դառնում են իրականություն։ Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև պետությունն ինքնին։ Բայց իշխանությունը շարունակում է զբաղվել երկրորդական հարցերով՝ անտեսելով ամենակարևորը՝ պետականության պահպանումը», – ընդգծում է նա։

Այսպիսով, Վաշինգտոնի պայմանագիրը, որի շուրջ իշխանությունը փորձում է ստեղծել «ժողովրդավարական ձեռքբերման» պատրանք, ըստ էության, ընդամենը քող է՝ ներքին ճնշումների և արտաքին կախվածության քաղաքականության համար։ Իսկ այն Հայաստանը, որի մասին այսօր խոսվում է որպես գործընկեր և դաշնակից, իրականում վերածվում է լուռ ենթակայի, որտեղ ազատությունը փոխարինվել է վերահսկմամբ, իսկ ժողովրդավարությունը՝ ձևականությամբ։