Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Հասարակություն

ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում, երբեմն այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում․ Փաշինյանը՝ Ոստիկանության գվարդիայի հետ հանդիպման ժամանակ

Այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և ՀՀ-ի, և քաղաքացիների և հենց  իրենց ծառայողների համար։ Այս մասին Ոստիկանության գվարդիայի ծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումները և պատկերացումները անպատեհ են, որովհետև բարեփոխումը մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովետև այն պահին երբ որ մենք արձանագրենք, որ մենք բարեփոխումն ավարտել ենք, դա նշանակում է սկսել ենք հետընթացը։  Բարեփոխումների պրոցեսների մեջ հազար նրբություն կա, որին մենք անընդհատ պետք է անդրադառնանք, սկսած արտաքին տեսքից, մեր դեմքի արտահայտություններից։

Ուզում եմ արձանագրել, որ հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում, երբեմն այդ տեսարանները մեզ համար զարմանալի են, երբեմն էլ այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում, բայց երբեմն մենք սկսում ենք տարակուսել՝ ինչքանով կկարողանանք սպասարկել այդ օրակարգերը, որովհտեև դրանք մեծ և անսպասելի օրակարգեր են։

Բայց եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, դա նշանակում է , որ մենք այդ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա և ճանապարհը շարունակվում է և այդ ճանապարհին ինչքան նոր տեսարաններ մենք տեսնենք, նշանակում է այնքան առաջ ենք ընթացել»,-ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից է գործարկվում Ոստիկանության գվարդիան: