Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Վիդեո

Սպիտակ տունը սահմանափակել է Արևմտյան թևում լրատվամիջոցների մուտքը

Սպիտակ տունը լուսաբանող լրատվամիջոցների անդամները այլևս չեն կարողանա ազատ կերպով մուտք գործել հասարակայնության հետ կապերի աշխատակիցների կողմից օգտագործվող Արևմտյան թևի գրասենյակ, ուրբաթ օրը հայտարարել է Թրամփի վարչակազմը՝ մամուլի կորպուսը զսպելու իր վերջին քայլի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է Politico-ն, լրագրողները, այն լրագրողները ովքեր ցանկանում են գրասենյակում զրուցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ, այժմ նախապես գրանցվելու կարիք կունենան։ Այս մասին ասվում է ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթիև հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգի կողմից հրապարակված հուշագրում։

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ քայլը թելադրված է «վերջին կառուցվածքային փոփոխություններով», որոնք պահանջում են, որ հասարակայնության հետ կապերի աշխատակիցները պատասխանատու լինեն Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ) վերաբերող հարցերի համար։

«Այս կարգավիճակում Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի աշխատակիցները պարբերաբար աշխատում են գաղտնի նյութերի հետ», - ասվում է հուշագրում։

Սակայն այս փոփոխությունը, ըստ երևույթին, արտացոլում է նաև լրագրողների նկատմամբ Սպիտակ տան սահմանափակումները, որոնք ներառում են որոշ լրատվական կազմակերպությունների բացառումը փակ ճեպազրույցներից և միջոցառումներից, ինչպես նաև Պենտագոնում նոր կանոնների և սահմանափակումների ներդրումը, ինչը ստիպել է այնտեղ աշխատող լրագրողների մեծ մասին հանձնել իրենց լրագրողական վկայականները և լուսաբանել ռազմական գործողությունները շտաբի շենքից դուրս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հիշատակել է մամուլի ծառայությունը Սպիտակ տան տարածքից տեղափոխելու հնարավորության մասին։

Համաձայն նոր կանոնների՝ լրագրողները կանոնավոր մուտք կունենան դեպի առանձին աշխատասենյակ, որը կից է ճեպազրույցների դահլիճին, որտեղ գտնվում են ավելի ցածր մակարդակի հանրային կապերի աշխատակիցները, ասվում է հուշագրում։ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Վեյցզիա Ցզյանը հայտարարել է, որ նոր սահմանափակումները «խոչընդոտում են պաշտոնյաներին հարցաքննելու, թափանցիկություն ապահովելու և կառավարությանը պատասխանատվության ենթարկելու լրագրողների կարողությանը, ինչը վնասում է ամերիկյան հանրությանը»։