Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Յոլա գնալու» փուլի ավարտը
 
Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝  իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալու» ժամանակավոր ազգային կոնսենսուս։

Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ հանրային կյանքում իշխանությունը նախաձեռնողականության բացարձակ մոնոպոլիստ է։ Պլանավորում, քիչ թե շատ երկարատև հաշվարկ այս պահին իշխանությունն է անում։ Բայց ստանալով «ինչ ուզում անում եմ» միջավայրը՝ թույլ է տալիս նաև կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալներ։ Այդպիսին է եկեղեցու դեմ արշավը։
 
Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ։ Հիմա այդ պրոցեսն է։ Պատահականությունների բոլոր ալիքները, ժամանակավոր դժվարություններն ու խելահեղությունները ջարդվելու են այդ վեհության առջև։

Բայց ժամանակն է, որ այդ վեհությունը անցնի նաև պետական կառույցներին, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտներին։ Այդ դեպքում կհաղթենք բոլորս։
Ինքներս մեր առաջ  ազնիվ լինելու դեպքում կընդունենք, որ մեր ողբերգական տապալումների հիմքում հենց վեհության պակասն էր, մեր մտածողության և վարքագծային  մանրությունը։

Արցախի և անվտանգության սուր խնդիրներ ունեցող պետության մեջ պետական մտածողությունը, տասնամյակների ընթացքում, այդքան ցածր մակարդակի չէր կարող լինել, չէին կարող այդքան մանր լինել պետական, քաղաքական և քաղաքացիական համակարգերի պատկերացումները։

Իհարկե, այս ամոթալի «յոլա գնալու» փուլն անվերջ չի ձգվելու։ Արագ վերականգնում կլինի այն պահից, երբ հասկանանք, որ  մեր պետությունը պետք է առաջ տանի խորքային պատկերացումներ ունեցող, սեփական փողից ու նյութական բարիքներից այս երկիր վեր տեսնող մարդկային որակը։