Ցավն ու տխրությունն ամենամեղմ բառերն են, որոնցով կարելի է արտահայտել «հայի» ողբերգությունը Բաքվի իրականացվող աբսուրդի վերաբերյալ․ Աննա Կոստանյան
Ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 28-30-ը, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը։ Այն, ինչ ներկայացվում էր Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից՝ հսկայական ջանք ու եռանդ չխնայելով ու քծնելով եվրոպական պատվիրակությանը, հավանաբար հերթական կլորիկ եվրո հատկացումներն ստանալու ակնկալիքով, դժվար է պատկերացնել արժանապատվություն ունեցող մարդուն, սակայն նույն ջանասիրությամբ բառ անգամ չարտաբերեցին Բաքվի բանտում պահվող հայ գերիների վերաբերյալ, ավելին, Եվրանեսթի նստաշրջանում դեմ քվեարկեցին այն բանաձևին, որը կոչ էր անում Ադրբեջանին միջազգային անվտանգության երաշխիքներով ապահովել արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքն իրենց ծննդավայր։
Դե ինչ ասես պատգամավորական այս խմբակին, որի յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է նիկոլի նկարի, այլ ոչ թե իր խղճի ու համոզմունքների թելադրանքով։
Այս փաստերը միշտ պետք է արձանագարել, որպեսզի մոտ ապագայում յուրաքանչյուրը պատասխան տա «իր մտքի, խղճի ու համոզմունքներին» համարժեք։
Այս փաստերը միշտ պետք է արձանագարել, որպեսզի մոտ ապագայում յուրաքանչյուրը պատասխան տա «իր մտքի, խղճի ու համոզմունքներին» համարժեք։
Ցավն ու տխրությունն ամենամեղմ բառերն են, որոնցով կարելի է արտահայտել «հայի» ողբերգությունը Բաքվի իրականացվող աբսուրդի վերաբերյալ։ Հային դատող ազերին Բաքվում ու հային ուրացող, դատող հայը Հայաստանում։ Ու դեռ կան այնպիսիք, որ բարբառում են «ինքնիշխանության» մասին, մեծագույն ինքնախաբեություն, որով փորձ են անում ինքզինք համոզել, թե կախյալ չեն օտարի քմահաճույքից։ Կախվածությունն այլ ձևի, որակի ու չափի չի լինում, քան ինչպիսին որ այն հիմա է՝ օրվա իշխանության ձեռամբ ու մատուցմամբ, թուրքական «քիմքին» հաճո ու նրա խոսքի թելադրանքով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ