Փաշինյանի «ֆեյք» պատարագները ձախողվում են
Երեկ հերթական ֆեյք պատարագն է տեղի ունեցել՝ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ քահանա) ձեռամբ, որին գործող իշխանությունները կրկին վարչական ռեսուրսով բազմաթիվ անձանց էին բերման ենթարկել։ Այդ թվում ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներ էին ժամանել մասնակցելու պատարագին։ Փաշինյանն էլ կրկին տեսանյութ էր հրապարակել, հայտարարելով՝ «Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է։ Մեր սրբության սրբոցը Կտրիչ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին»։
Այդուհանդերձ, ինչպես և առաջին պատարագը, այս մեկը ևս կատարյալ ձախողում է կրել՝ անգամ վարչական ռեսուրսի տոտալ կիրառման պայմաններում Փաշինյանին չի հաջողվել ապահովել բազմամարդությունը Հովհանավանքի տարածքում։ Իսկ տարածված լուսանկարները վկայում են, որ շատերը չեն ցանկացել թաթախվել Փաշինյանի կեղտոտ գործերի մեջ։ Արդեն հաջորդ շաբաթ Փաշինյանը մասնակցելու է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվելիք պատարագին։ Տեր Թադեն ևս ՔՊ սատարողներից է և երեկ Հովհաննավանք էր եկել Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի ուղեկցությամբ։
Գրեթե կասկած չկա, որ Տալինի պատարագը ձախողվելու է։ Ի վերջո, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ձեռնարկած այս հարձակումը վաղուց այլևս ֆիասկո է ապրում, բայց չպետք է թերագնահատել Նիկոլ Փաշինյանի հանցավոր մտադրությունների խորությունը, և հանրությունը, ընդդիմադիր ուժերն ու Հայ առաքելական եկեղեցին պետք է լավ պատրաստվեն նոր հնարավոր գրոհները հետ մղելու համար։
Սաթինե Վարդանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ