Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները հնգօրյա այցով եղել են Կանադայում

Հայաստանի  հանքարդյունաբերության ոլորտի մի խումբ մասնագետներ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ  հոկտեմբերի 20-24-ը եղել են Կանադայում։ 
Պատվիրակության կազմում են եղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, ԶՊՄԿ սփյուռքի հետ կապերի պատասխանատու Մակի Իշօ Նշանեանը և կանադահայ փորձագետ Սրապ Օրտսլանը։
Այցի սկզբում Վարդանյանը նախ հանդիպել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանին, քննարկել Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և ոլորտային համագործակցության խորացման ուղիները։
572773437_1154770970173219_6677157334489354131_n.jpg (904 KB)
Այնուհետև պատվիրակությունը հանդիպումներ են տեղի ունեցել Կանադայի Միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության Քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ, այցելել հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն («CanmetMINING»), ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
567795363_1248352347329103_3396907640446743035_n.jpg (690 KB)
Վալ դ’Օրում գտնվող Կանադայի խոշորագույն բաց հանքավայրերից մեկում՝ Canadian Malartic-ում նրանք  ծանոթացել են անվտանգության, բնապահպանական կառավարման և համայնքային ներգրավվածության առաջադեմ համակարգերին, դիտարկել, թե ինչպես են կանադական ընկերությունները համադրում տնտեսական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը։
572167297_1154770946839888_2151532925802496329_n.jpg (612 KB)
Իսկ Agnico Eagle Mines ընկերության փոխնախագահ Դանիել ՄակՊարեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, փոշու վերահսկման և հողի վերականգնման հարցեր։
«Փոխնախարար Ասատուր Վարդանյանը շատ հետաքրքրված էր պաշարների սահմանման արդյունաբերական չափանիշներով, հետախուզման, զարգացման և սոցիալական, բնապահպանական ուղղություններով կիրառվող  քաղաքականությամբ: Նա տարբեր հանդիպումների ժամանակ համապատասխան մասնագետներից այս ամենի վերաբերյալ ստացել է լիարժեք  տեղեկատվություն»,- ejc.am-ին հայտնել է հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձագետ Սրապ Օրտսլանը։