Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում՝ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 94 տոկոսին

Ucom-ն ընդլայնել է իր 5G ցանցը ևս հինգ քաղաքներում՝ Արմավիրում, Եղեգնաձորում, Վարդենիսում, Գավառում և Թալինում` ընդգրկելով Հայաստանի քաղաքների 96 տոկոսը։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 47 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։  

 «Ucom-ում մենք երբեք կանգ չենք առնում և շարունակաբար  արդիականացնում ենք ենթակառուցվածքները։ Դրա շնորհիվ Արմավիրը, Եղեգնաձորը, Վարդենիսը, Գավառը և Թալինը նույնպես միացան Ucom-ի 5G ցանցին, որն այսօր ամենալայն ծածկույթն ունի  Հայաստանում։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք  ջանքեր գործադրել՝ մեր բաժանորդների համար ամենաժամանակակից լուծումներն ու ամենահարմարավետ փորձառությունն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ենթակառուցվածքների արդիականացումը շարունակում է մնալ Ucom-ի հիմնական առաջնահերթություններից։  Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։  

5G-ն բերում է թվային կյանքի նոր մակարդակ, երբ բաժանորդները կարող են վայելել աշխատանքային և ուսումնական բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։ Այն օգնում է ստեղծել կրթության, առողջապահության և աշխատանքի ավելի հավասար հասանելիություն՝ անկախ տարածությունից։

Պետք է նշել, որ այսուհետև Ucom-ի ցանցում 5G կապը կաշխատի նաև Samsung սմարթֆոնների այն մոդելներում, որոնք ունեն 5G ցանցին միանալու հնարավորություն և առնվազն Android 16 օպերացիոն համակարգ։

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։