Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Սա այն բանաձևն է, որով մենք կարող ենք կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռուսաստանի պատմության ողջ ընթացքում ռուս ժողովուրդը ունեցել է բազմակողմանի հզոր թագավորներ, իմպերատորներ, զորավարներ, որոնք փայլուն հաղթանակներ են ունեցել պատմական տարբեր փուլերում, բայց նրանցից որևէ մեկի արձանը կանգնած չէ Կարմիր հրապարակում։ Կարմիր հրապարակում կանգնած են #Մինինը և #Պոժարսկին՝ երկու ոչ հայտնի տոհմից, ոչ շատ հարուստ, պարզ ռուսներ, ովքեր համախմբելով ռուս ժողովրդին կարողացան փրկել Ռուսաստանը և փաստացի ազատագրել Մոսկվան։

Այս իրողությունը ցույց է տալիս, որ ռուս ժողովուրդը իր պարզ զավակներին, ովքեր չլինելով թագավորներ, զորավարներ կամ շատ հարուստ մարդիկ, բայց ունենալով նպատակ սեփական երկիրը փրկելու, մեծարում է այն աստիճան, որ նրանց արձանը տեղադրել է ռուսական աշխարհի սրտում, և հենց այդ արձանը խորհրդանշում է նոյեմբերի 4-ի տոնը՝ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տոնը։

Այս տոնի առիթով ես, իհարկե, ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի ժողովուրդներին, այդ թվում նաև մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Ռուսաստանում և իրենց գործունեությամբ ապացուցել են, որ սիրում են Ռուսաստանը և պատրաստ են և՛ խաղաղության, և՛ պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգել հանուն հզոր, բարեկեցիկ Ռուսաստանի։

Բայց այս տոնը ես հիշեցի և ուզեցի այս մասին խոսել նաև այն պատճառով, որ Ռուսաստանը լինելով բազմազգ պետություն, որտեղ ապրում են տարբեր ազգություններ, շատ ավելի համերաշխ են իրար հետ։ Այդ ազգերը ապրում և միասին շենացնում են Ռուսաստանը, հարկ եղած դեպքում նաև միասին կռվում՝ Ռուսաստանը պաշտպանելու համար։ Բայց ահա Հայաստանում ապրում ենք բացարձակ մեծամասնությամբ միայն հայեր, և այնպիսի տպավորություն է, որ միայն հայերով բնակեցված Հայաստանում մենք միմյանց նկատմամբ ավելի անհանդուրժող և լարված ենք ապրում, քան բազմազգ պետությունները։ Սա շատ վատ, շատ վտանգավոր իրավիճակ է։

Մենք պետք է սովորենք Հայաստանում ապրող հայերս ոչ թե իրար ատել, իրար խանգարել, իրար վնասել, այլ հակառակը՝ իրար մասին #ՀՈԳ տանել, իրար օգնել, իրար աջակցել, որպեսզի կարողանանք հզոր, անվտանգ և բարեկեցիկ Հայաստան կառուցել։ Ես, այո, մտածում եմ, որ Հայաստանի բարեկեցիկ և անվտանգ ապագայում ամենակարևոր գաղափարներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում ապրող հայերս մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք #ՀՈԳԱՏԱՐ, մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք ուշադիր, մեկս մյուսին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես սեփական ընտանիքի անդամին, հարազատին, և մեկս մյուսի դժբախտությունը պետք է համարենք մերը, մեկս մյուսի հաջողությունը պետք է համարենք մերը։

 Սրանք էմոցիոնալ խոսքեր են թվում, բայց եթե մի պահ մտածենք, կհասկանանք, որ սա այն բանաձևն է, որով մենք կարող ենք, այո՛, կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան։