Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank

IDBank-ը մասնակցում էր ՀԲՄ նախաձեռնությամբ Կապանում կազմակերպված համաժողովին` «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով։

Համաժողովը մեկնարկեց «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն ստացան շփվելու բանկերի ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրենց բիզնես գաղափարներն ու կարիքները, տեղեկանալու ֆինանսավորման, վարկային ու խորհրդատվական հնարավորություններին։

Էքսպոն բաց հարթակ էր՝ համագործակցության, հարցուպատասխանի և փոխադարձ վստահության ձևավորման համար։

IDBank-ի և Իդրամի ՓՄՁ մանրածախ ցանցի ներգրավման կոորդինատոր Տիգրան Աղաջանյանի խոսքով՝ մարզերում ՓՄՁ-ների աճին նպաստելու համար Իդրամը ընդլայնել է մարզերում անհպում վճարումների ծածկույթը։ «Ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում հնարավոր է վճարել Idram&IDBank հավելվածով, իսկ մարզային բիզնեսները նշածս թվի ուղիղ 40%-ն են, ընդ որում՝ մենք հստակ տեսնում ենք անհպում վճարումների ակտիվությունը մարզերում։ Մեր բոլոր պրոդուկտների շրջանակում, ներառյալ բանկային պրոդուկտները, մեր թիմի ներկայացուցիչները գնում են բիզնեսների մոտ՝ հնարավորություն տալով առանց ժամանակ կորցնելու ու երկար թղթաբանության ապահովել վճարային բացառիկ գործիքակազմ՝ սկսած ակնթարթային բիզնես վարկերի տրամադրումից մինչև աշխատավարձային քարտերի տրամադրում ու անհպում վճարային լուծումներ»։

IDBank-ի Կապանի մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Ստեփանյանի խոսքով՝ 2024-2025 թվականներին Բանկի մարզային մասնաճյուղերը զգալիորեն ավելացել են։ «Հիմա արդեն ունենք մասնաճյուղեր Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում, Արտաշատում, Հրազդանում, Պռոշյան գյուղում, Կապանի մասնաճյուղն էլ այս տարի ենք բացել՝ ավելի մոտ ու հասանելի դառնալով Սյունիքի մարզի հաճախորդների համար։ Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը մարզերում գերազանց հնարավորություն է ոչ միայն ֆիզիկական անձ հաճախորդներին էլ ավելի հարմարավետ սպասարկում տրամադրելու տեսանկյունից։ Մենք հասանելի ենք դարձրել նաև մեր բիզնես-հաճախորդների սպասարկումը․ նրանք այլևս կարիք չունեն հասնելու Երևան՝ Բանկի մասնաճյուղ մտնելու համար։ Մենք ավելի ենք մոտենում բիզնեսներին՝ տրամադրելով նույն որակի բանկային ծառայություններ, ինչ Երևանում», - նշեց Վլադիմիր Ստեփանյանը։

IDBank-ը բանկային պրոդուկտների մեծ ու բազմազան ընտրություն ունի թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական հաճախորդների համար։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բոլոր մասնաճյուղերում հաճախորդները համապարփակ տեղեկատվություն կստանան իրենց հետաքրքրող պրոդուկտների մասին և պրոֆեսիոնալ խորհրդատվության շնորհիվ կկատարեն ճիշտ ընտրություն։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ