Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին

Ժպիտ, ջերմություն և տոն․ ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի արտիստները հանդես եկան «Կարմիր քթի արկածները» զվարճալի ներկայացմամբ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների, նրանց ծնողների և բուժանձնակազմի համար։

Ալմա Լավան և Սատուրնինոն շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուներն են։ Նրանք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ, և սենյակից-սենյակ շրջելով, ժպիտներ պարգևեցին կյանքի դժվարին փուլում գտնվող փոքրիկներին։

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը և ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։

Հոկտեմբերի 22 -ին մեկնարկած և շուրջ երկու շաբաթ տևած «Թէատրոն» փառատոնը ԱրարատԲանկի հետ համատեղ նախաձեռնել է սոցիալական պատասխանատվության միջոցառումների շարք ոչ միայն Երևանում, այլև Գորիսում՝ մասնակիցներին նվիրելով բազմաթիվ անմոռաց պահեր։

«Սոցիալական պատասխանատվությունը և հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարևոր խնդիրների վերհանումը և դրանց հասցեագրումը միշտ եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար այս փոքրիկ ներկայացումը շատ ենք կարևորում, մենք վստահ ենք, որ կատարողական արվեստն ունի բուժիչ ուժ և նաև հավատացած ենք, որ այս ներկայացումից հետո երեխաների մոտ դրական տեղաշարժ կլինի»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Մեզ համար, իբրև փառատոնի կազմակերպիչների, սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է։ Ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարևոր է, որ երբեմն մշակույթը գնա այնտեղ, որտեղ հանդիսատեսն այդ պահին չունի միջոցառումն այցելելու հնարավորություն։ «Թէատրոն» կատարողական արվեստների փառատոնն ունի բազմաթիվ գործընկերներ թե՛ Հայաստանից, և թե՛ Ֆրանսիայից, սակայն առանձնակի ուզում եմ նշել ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը և բանկի աջակցությունը՝ իբրև մասնավոր կառույցի, որը միանգամից դրական արձագանքեց մեր առաջարկին», - նշեց «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։  

Հիվանդասենյակներում տարբեր տարիքի երեխաներ են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ։ Արտիստները սենյակ են մտնում զգուշորեն․ փոքրիկներից մեկը քնած է, մյուսը կարդում է, երրորդն էլ լայն բացած աչքերով դիտում է նրանց խաղը։ Ամենափոքրիկ հիվանդի համար ծաղրածուները մեղմորեն երգում են, ընթերցողի հետ` չարաճճի հայացքներով փոխանակվում: 

«Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում երեխաները, նրանց ծնողները և ընտանիքները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների, որոնք անհաղթահարելի կլինեին, եթե նմանօրինակ միջոցառումներ չլինեին։ Դրանք շատ կարևոր են, քանի որ երեխաները, երբ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ-որ ընթացակարգերից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարևոր է նրանց տրամադրությունը բարձրացնել, այդ պահին ծնողին աջակցել», - փառատոնի շրջանակներում արտիստների այցը երեխաներին՝ կարևորում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հոգեբան Վերջինյա Բարսեղյանը։

Ծաղրածուները հեռանում են` հիվանդասենյակում թողնելով ժպիտներ ու ջերմություն: Սա է այն առաքելությունը, որն ունեն հոսպիտալացված երեխաների համար մասնագիտացված ծաղրածուները: ԱրարատԲանկը հավատում է, որ յուրաքանչյուր փոքրիկ արժանի է մանկության լույսին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից