Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երեխաների և դեռահասների մոտ, ովքեր ունեցել են COVID-19-ի ախտորոշում, զգալիորեն ավելի բարձր է և ավելի երկար է պահպանվում հազվադեպ հանդիպող սիրտ-անոթային և բորբոքային բարդությունների ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր կամ չեն հիվանդացել, կամ չեն վարակվել մինչ այդ։ Միևնույն ժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումը կապված է միայն սրտի կամ դրա թաղանթների բորբոքման ռիսկի կարճատև բարձրացման հետ։

Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են «The Lancet Child & Adolescent Health» ամսագրում, դարձել է իր տեսակի մեջ ամենախոշորը և ընդգրկել է Անգլիայի գրեթե 14 միլիոն երեխաների և դեռահասների (մինչև 18 տարեկան)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա համապատասխան տարիքային խմբի գրեթե 98%-ն է։

Այս ընթացքում մոտ 3.9 միլիոն երեխա ստացել է COVID-19-ի առաջին ախտորոշում է ստացել և մոտ 3.4 միլիոնը պատվաստվել է BNT162b2 (Pfizer–BioNTech) պատվաստանյութով։

Գիտնականները վերլուծել են էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալները՝ հինգ հազվադեպ բարդությունների՝ վարակից հետո կամ պատվաստումից հետո զարկերակային և երակային թրոմբոզի, թրոմբոցիտոպենիայի (թրոմբոցիտների թվի նվազում), միոկարդիտի կամ պերիկարդիտի և բորբոքային վիճակների ռիսկը համեմատելու համար։

Ռիսկն ամենաբարձրը եղել է վարակվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում, իսկ որոշ բարդությունների դեպքում այն ​​բարձր է մնացել մինչև 12 ամիս։ Պատվաստումից հետո միոկարդիտի կամ պերիկարդիտի դեպքեր նկատվել են միայն առաջին չորս շաբաթվա ընթացքում և այնուհետև ռիսկը վերադարձել է նախնական մակարդակին։

Հետազոտողները գնահատել են, որ վեց ամսվա ընթացքում COVID-19-ով վարակված երեխաների և դեռահասների մոտ 100 000 մարդու հաշվով միոկարդիտի կամ պերիկարդիտի լրացուցիչ 2.24 դեպք է եղել։ Պատվաստվածների խմբում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 0.85 դեպք՝ 100 000-ի հաշվով։ Հեղինակներն ընդգծում են, որ թեև բացարձակ ռիսկերը ցածր են, այնուամենայինվ տվյալները մատնանշում են, որ վարակը ավելի երկարատև և լուրջ ռիսկ է պարունակում, քան պատվաստումը։

Ինչպես նշում են հեղինակները, նման արդյունքները կարող են օգնել ծնողներին, խնամակալներին և բուժաշխատողներին որոշումներ կայացնել՝ հիմնվելով հուսալի տվյալների վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին և դեռահասներին։