Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ ճանաչում ունեցող թերթի՝ Khaleej Times-ի հետ։ IDBank-ի ծառայությունների թվայնացման կարևորության, միջազգային համագործակցությունների, նոր ծառայությունների, ապագայի անելիքների և Բանկի համար նշանակալի այլ կարևոր թեմաների մասին է խոսել Մհեր Աբրահամյանն իր հարցազրույցում։

Մասնավորապես նա նշել է, որ IDBank-ի բանկային ծառայությունների ավելի քան 90%-ն այժմ կատարվում է առցանց՝ թվային եղանակով, սակայն դրան զուգահեռ բանկը պահպանում է նաև բանկոմատների և տերմինալների ցանցը թե՛ Երևանում, թե՛ մարզերում՝ կանխիկ գործարքների պահանջը բավարարելու համար։

«IDBank-ը նաև հայաստանյան QR վճարային Էկոհամակարգի առաջատարն է՝ Իդրամի հետ համագործակցությամբ։ Մենք առաջինն էինք Հայաստանում, որ ներկայացրինք «Գնիր հիմա, վճարիր հետո (BNPL)» պրոդուկտը։ Մեր հաճախորդները կարող են գնումներ կատարել, օգտվել վճարման այս տարբերակից, ստանալ հետվճարներ և բոնուսներ, ու այս ամենը մեկ էկոհամակարգում», - հարցազրույցում նշել է Մհեր Աբրահամյանը։

Նա նաև կարևորել է Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավորապես առանձնացնելով ԱՄԷ-Հայաստան համագործակցությունը։ Վերջին տարիներին համագործակցությունն ընդլայնվել է, օրինակ, զբոսաշրջության, ֆինանսների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։ Բացի այդ, Բանկի գործընկեր Իդրամը վերջերս հայտարարեց AliPay+-ի հետ համագործակցության մասին, որ հնարավորություն է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկներին շուրջ 25․000 վաճառակետերում QR վճարումներ կատարել։

Հարցազրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Khaleej Times-ի հոդվածում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ