Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Փաշինյանը վախեցած Սերժ Սարգսյանի ակտիվացումից

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով։ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նրա նկատմամբ կրկին կիրառել երկիրը լքելու արգելք։ Իշխանությունը գնացել է նման քայլի, քանի որ դատարանը նոյեմբերի 5-ին երկու անգամ մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունը չի զլացել, հաղորդել է, թե առաջադրված հոդվածը 7–12 տարվա ազատազրկում է նախատեսում։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել այժմ հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների դրվագով։ Ընդ որում, ըստ Աշոտյանի, դեռ վեց տարի առաջ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ Բաղդասարովը հերքել է դրանց իսկությունը։ Ռուսախոս Բաղդասարովը հրաժարվել է ցուցմունքներից՝ նշելով, թե սխալ են թարգմանել իր ասածները։ Միխայիլ Բաղդասարովը մահացել է 2020 թվականին։ Եթե նա ժամանակին հրաժարվել է այդ ցուցմունքներից, ինչպե՞ս են առանց կողմի մասնակցության դատարանում պնդելու այդ ցուցմունքների արժանահավատությունը։

Երրորդ նախագահի դեմ ահագնացող բռնաճնշումները ահագնացել են վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իրենք շարունակելու են իմպիչմենթի գործընթացը։ Եվ այժմ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է, որ արգելի Սարգսյանի ելքը երկրից, քրգործեր հարուցելով էլ նրան պահի անընդհատ լարվածության մեջ, խափանի ընդդիմության ծրագրերը։ Սա ընդամենը խոսում է փաշինյանական իշխանության վախերի մասին։

Շուշան Անտոնյան