Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից

ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» մրցանակին` 2024 թվականի ընթացքում SWIFT փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար:

ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման  հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը: 

«Commerzbank AG բանկի կողմից  ստացված  «Որակի գերազանցության» հերթական մրցանակը հավաստումն է առ այն, որ որակը և հուսալի համագործակցությունը կարող են բացառապես օրինաչափ լինել,  որը երաշխավորում է Բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների բարձր մակարդակի սպասարկումը։   Բանկի համար կարևոր է ոչ միայն  համագործակցության հաստատումը միջազգային նշանավոր ֆինանսական հաստատությունների հետ, այլ գործարար հարաբերությունների մշտապես բարելավվող որակը և փոխգնահատանքը։ Մրցանակը պարտավորեցնում է մեզ  շարունակելու աշխատել նույն նվիրումով և պատասխանատվությամբ»,- ասել է Մելքոնյանը։  

Միջազգային գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը։ 

Հիշեցնենք, որ ԱրարատԲանկն առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի փորձառու բանկերից մեկը՝ գործունեությունն ուղղելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից