Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Trip»-ը ներկայացվեց որպես նոր հույս՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն արդյո՞ք այն իսկապես ճանապարհ է դեպի կայունություն, թե ընդամենը հերթական դիվանագիտական բեմականացում՝ անձնական հեղինակության բարձրացման համար։ Այս հարցը վերջին ամիսներին դարձել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային քննարկումների առանցքը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում շեշտում է, որ Վաշինգտոնի համաձայնագրից որևէ իրական ակնկալիք գոյություն չի ունեցել անգամ դրա ստորագրման պահին․ փաստաթուղթը իրավական ուժ չուներ, երաշխավորող կողմ չկար, իսկ գործընթացը ավելի շատ հիշեցնում էր Թրամփի քարոզչական ակցիա, քան լուրջ դիվանագիտական նախաձեռնություն։ «Մարդն իր նոբելյան մրցանակի հարցն էր լուծում։ Երբ խնդիր առաջացավ, պարզապես ասաց՝ կզանգեք։ Սա արդեն ամեն ինչ ասում է փաստաթղթի լրջության մասին»,- ընդգծում է նա։

Էլիբեկովայի դիտարկմամբ, փաստաթղթի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիևը վերադարձավ իր հին, միլիտարիստական հռետորաբանությանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա հստակ ցույց տվեց, որ այսպես կոչված համաձայնագրի շուրջ ձևավորված «խաղաղության պատրանքը» որևէ հիմք չուներ։ Հայաստանի իշխանությունների փորձերը դա բացատրել դիրքորոշումների տարբերությամբ, փորձագետը գնահատում է որպես անլուրջ և քաղաքականապես անպատասխանատու մոտեցում։ «Եթե կան տարաձայնություններ, դրանք պետք է շտկվեն ստորագրումից առաջ, ոչ թե հետո արդարացումներ փնտրելով»,- ասում է նա։

Փորձագետը նաև ընդգծում է, որ նման փաստաթղթերը երբեք չեն եղել պատերազմը կանխելու գործիք․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ևս իր գործառույթը չկատարեց։ Հայաստանը կատարեց իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտեց բոլոր պայմանները՝ գերիների վերադարձից մինչև Լաչինի միջանցքի փակումը։ Այսօր էլ նույն սխալն է կրկնվում․ հույս են կապում արտաքին հովանավորի կամ ստորագրության հետ՝ մոռանալով, որ անվտանգությունը միայն սեփական ուժերով է կառուցվում»։

Էլիբեկովայի գնահատմամբ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ պատերազմական ռիսկերն իրական են և աճող․ «Ալիևի հռետորաբանությունը ուղեկցվում է կոնկրետ գործողություններով՝ ինտենսիվ զորավարժություններով, արտասահմանից զենքի գնումներով, ռազմական արդյունաբերության զարգացման ծրագրերով։ Ադրբեջանի ռազմական բյուջեն գալիք տարում աճելու է գրեթե 4 տոկոսով։ Սա միլիտարիզացիայի բացահայտ պրոցես է։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական խոսքերը մարդկանց զգոնությունը բթացնելու փորձ են»։

Խիստ քննադատության է ենթարկվում նաև այն, թե ինչպես են հայ պաշտոնյաները արձագանքում Ալիևի հայտարարություններին՝ երբ վերջինս Սևանը անվանում է Գյոյչա և հայկական տեղանուններին տալիս ադրբեջանական տարբերակներ։ «Երբ ասում են՝ դա Ադրբեջանի ներքին լսարանի համար է, դա որևէ կերպ արդարացում չէ։ Ներքին լսարան հասկացությունը չի գործում տեղեկատվության դարաշրջանում, երբ ամեն ինչ թարգմանվում է և հասնում բոլորին։ Իսկ եթե դա իսկապես ներքին լսարանի համար է, ուրեմն այդ լսարանը պահանջ ունի հայատյաց հռետորաբանության, ինչը խոսում է Ադրբեջանի հասարակության վտանգավոր մթնոլորտի մասին։ Երկու դեպքում էլ դա անընդունելի է»,- ընդգծում է նա։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Trip»-ը ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ դիվանագիտական ներկայացում, որի նպատակը քաղաքական շահ է՝ ոչ թե անվտանգություն։ Եթե որևէ դաս կարելի է քաղել վերջին տարիների փորձից, դա այն է, որ արտաքին ստորագրությունները երբեք չեն եղել հայ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը չի հաստատվում փաստաթղթերով, այլ ազգային կամքով, պաշտպանունակությամբ և պետականության գիտակցությամբ։ Առանց դրա, ցանկացած «խաղաղության համաձայնագիր» մնում է միայն պատրանք՝ վտանգավոր և կործանարար պատրանք։