Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, որը տեղի ունեցավ 5000 անմեղ զոհերի, 11.000 վիրավորների և Արցախի մի մասի հանձնման պայմաններում, հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկն է։ Հայաստանի ղեկավարությունը, որը հետագայում առանց վարանելու և առանց քննարկումների Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, 2020 թվականին ուներ այլ մարտավարություն՝ հստակ որոշում և պայմանավորվածություն, թե վերջում ինչ արդյունք ենք ունենալու։ Սակայն այդ ամենը տեղի ունեցավ հազարավոր զոհերի և 44-օրյա դաժան պատերազմի գնով՝ սեփական անունը փրկելու և իշխանությունը պահպանելու նպատակով։ Այս ամսին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չպահվեցին, որովհետև թշնամին գիտեր, որ իր դիմաց կանգնած չէ հայրենասեր, հայրենանվեր ղեկավար, այլ թույլ ու սեփական ժողովրդին խաբող մեկը, որից կարելի է միշտ պահանջել և ստանալ։ Այդպես ստացվեց, որ փաստաթղթից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք և մինչ օրս շարունակում է մնալ այնտեղ։ Այդպես եղավ նաև, որ Արցախը հայաթափվեց ու հանձնվեց։
Հայ ժողովուրդը իր դարավոր պատմության ընթացքում շատ է տեսել դավաճանություններ, պարտություններ և կորուստներ, բայց դրանք երբեք մեզ չեն կոտրել, չեն փոխել մեր պայքարող ու չհանձնվող տեսակը՝ չեն փոխի նաև հիմա։

Խոնարհվում եմ մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց, ովքեր ամեն օր ապրում են անփոխարինելի կորստի ցավով»,- գրել է նա։